Items filtered by date: Երեքշաբթի, 03 Մարտի 2020
Երեքշաբթի, 03 Մարտի 2020 22:21

Էպիկենտրոն 03.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 03 Մարտի 2020 20:15

Անցուդարձ 03.03.2020

Published in Անցուդարձ

Շարունակվել է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Այս նիստին դատավոր Դանիբեկյանը պետք է հրապարակեր քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու համար պաշտպանական կողմի միջնորդության որոշումը: Սակայն վճռի հրապարակում չի եղել, Աննա Դանիբեկյանն ասել է, որ որոշման կայացումը հետաձգվում է: Պաշտպանական կողմն էլ անցել է հաջորդ քայլին՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել: Ի դեպ, սա արդեն բացարկ հայտարարելու երրորդ միջնորդությունն է:

Պաշտոնական այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ գործակցությանը նոր որակ հաղորդել: «Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, իսկ Վրաստանը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- վարչապետ Գախարիայի հետ հանդիպմանը նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Երևանը հարգանքով է վերաբերվում Թբիլիսիի՝ եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին: Գիորգի Գախարիան նշել է, որ նախ պետք է հոգ տանել 2 երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի մասին:

«ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»,- այսօր խորհրդարանում լիագումար նիստի ընթացքում հայտարարել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Նա խորհրդարան էր եկել ներկայացրելու «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը: ԱԺ-ում նաև քննարկվել է «Հազար դրամների» շահառուների շրջանակն ընդլայնող նախագիծը: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը անդրադարձել է առողջական խնդիրներ ունեցող պատգամավորներին, որոնք զինապարտ չեն:

Երեքշաբթի, 03 Մարտի 2020 16:30

Մուլտիկնիկ 03.03.2020

Published in Մուլտիկնիկ

Հայաստանցի ավտոներկրողների բողոքի ակցիայի պատճառը վրացական «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունն է, որի պատճառով հայ ավտոներկրողները մեծ վնասներ են կրել: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ընկերությունը խախտել է պայմանագրով նախատեսված կետերը, ինչի պատճառով հսկայական տույժ-տուգանքներ են վճարել: Տուժած ավտոներկրողների թիվը 100-ից ավելի է, ընդհանուր գումարի չափը մոտ 1,5 միլիոն դոլար: Դեսպանատան անվտանգության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին ասել են, որ Վրաստանում տոն է և դեսպանատունն այսօր չի աշխատում: Խնդրի լուծման ակնկալիքով ավտոներկրողները նամակ են հանձնել դեսպանատուն:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ անդրադարձել է հանրությանը հետաքրքրող մի շարք թեմաների: ԲՀԿ ղեկավարը նախ խոսել է Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի մասին, ապա անդրադարձել Սահամանդրության փոփոխության հանրաքվեին առնչվող հարցերին և Հայաստանում Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված կառավարության քայլերին: ԲՀԿ ղեկավարը կորոնավիրուսի դեմ պայքարը գնահատել է շատ վատ՝ ընդգծելով, որ կանխարգելիչ միջոցառումները պետք է ձեռնարկվեին դեռևս 1 ամիս առաջ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը, խոսել տնտեսական հրատապ հարցերի մասին:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ անդրադարձել է հանրությանը հետաքրքրող մի շարք թեմաների: ԲՀԿ ղեկավարը նախ խոսել է Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի մասին, ապա անդրադարձել Սահամանդրության փոփոխության հանրաքվեին առնչվող հարցերին և Հայաստանում Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված կառավարության քայլերին: ԲՀԿ ղեկավարը կորոնավիրուսի դեմ պայքարը գնահատել է շատ վատ՝ ընդգծելով, որ կանխարգելիչ միջոցառումները պետք է ձեռնարկվեին դեռևս 1 ամիս առաջ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը, խոսել տնտեսական հրատապ հարցերի մասին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։