Items filtered by date: Չորեքշաբթի, 11 Մարտի 2020
Չորեքշաբթի, 11 Մարտի 2020 22:00

Էպիկենտրոն 11.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 11 Մարտի 2020 21:57

Մուլտիկնիկ 12.03.2020

Published in Մուլտիկնիկ
Չորեքշաբթի, 11 Մարտի 2020 20:15

Անցուդարձ 11.03.2020

Published in Անցուդարձ

«ԱՅՈ»-ի շտաբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է քարոզարշավը Սյունիքի մարզում: Վարչապետը բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հանդես է եկել մի շարք քաղաքական հայտարարություններով: Նա հայտնել է, որ հանրաքվեի արդյունքում ընդունվելու է հռչակագիր, որով քաղաքական գնահատական է տրվելու նախորդ 30 տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին: Փաշինյանը տեղեկություն է հրապարակել նախկին իշխանությունների օրոք 42 միլիոն դոլարի չարաշահման վերաբերյալ: Նա նաև ներողություն է խնդրել օրեր առաջ իրեն խնդրանքով դիմած կուրթանցի Մեխակ Առաքելյանից:

Չորեքշաբթի, 11 Մարտի 2020 16:30

Մուլտիկնիկ 11.03.2020

Published in Մուլտիկնիկ

Ինչո՞ւ չպետք է համացանցում հրապարակել անձնական տվյալներն ու ինչպե՞ս խուսափել կիբերհանցագործների թիրախում հայտնվելուց: Այս հարցերի վերաբերյալ քննարկման մասնակիցներն անդրադարձել են հատկապես երեխաների՝ համացանցի ու նորագույն տեխնոլոգիաների թակարդը չընկնելու խնդրին: Մասնագետներն ընդգծում են, որ այսպես կոչված «կիբեր-թակարդները» կարող են կարևոր բաղադրիչ լինել նաև ուսումնական պրոցեսում, այդ պատճառով էլ սահմանափակումներ կրրառելը արդյունավետ չի լինի: Պետք է մշակել նորագույն տեխնոլոգիաները արդյունավետ օգտագործելու մեխանիզմներ:

«Աշխատանքի ընդունելիս ես տեղեկություն չեմ ունեցել, որ «Զորաշեն» ՍՊԸ-ն պատկանել է Սամվել Ադյանին»,- դատարանում հայտարարել է ՊՎԾ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանն՝ ավելացնելով, որ քրեական գործից է ծանոթացել, որ «Մեդ էքսպերտ» ընկերությունն էլ պատկանում է գործով մյուս ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանին: Սանասարյանը պնդել է, որ, եթե նախապես իմանար նշված ընկերությունների հետ պաշտոնյաների կապի մասին, ապա նրանց աշխատանքի չէր ընդունի: Դատարանն այսօր շարունակել է հետազոտել գործում առկա գրավոր ապացույցները:

«Լիդիան Արմենիա» ընկերության մոտ 40 աշխատակից կառավարության դեմ դատական հայց է ներկայացրել: Պահանջում են փոխհատուցում ստանալ կամ վերականգնել աշխատանքի իրավունքը: Նրանք մտադիր են գործը հասցնել եվրոպական բարձր ատյաններ: Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Էպիկենտրոն»-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ այդկերպ աշխատակիցներն իրենց իրավունքներն են պաշտպանում և կարող են դատի տալ կառավաությանը: Իսկ ՄԻԵԴ դիմելու հետ կապված մտավախություն չունեն: Նշենք, որ 2 տարի է՝ Ամուլսարի հանքը չի շահագործվում, ինչի պատճառով էլ «Լիդիանի» աշխատակիցները մնացել են առանց աշխատանքի:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։