«Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում»,- կառավարությունում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին պատասխանատուները զեկուցել են վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ քայլեր են կատարվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ: Այս նիստից զատ՝ այսօր կառավարությունում տեղի է ունեցել նաև խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու նախատեսվող միջոցառումները: