Items filtered by date: Երեքշաբթի, 24 Մարտի 2020
Երեքշաբթի, 24 Մարտի 2020 22:10

Էպիկենտրոն 24.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 24 Մարտի 2020 20:15

Անցուդարձ 24.03.2020

Published in Անցուդարձ

«Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում: Թոքաբորբ տանող 30 պացիենտներից 77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր: Այս պահի դրությամբ մեկուսացված է 868 անձ: Փաշինյանը հայտնել է նաև մեկ շաբաթով գործող նոր սահմանափակումների մասին: Ըստ այդմ, 1000-ավոր ձեռնարկությունների աշխատանքը կդադարեցվի, կթույլատրվի միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: Բացի այդ, տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Փաշինյանը ուղերձն ավարտել է լավ լուրով և հայտարարել՝ «Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը»:

Ազգային ժողովում նաև հայտարությունների օր էր: Պատգամավորների ելույթների գերակշիռ  մասը վերաբերել է Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակին և համաճարակի հետևանքներին: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները բարձրաձայնել են առկա խնդիրների մասին, իշխող ուժի ներկայացուցիչներն էլ հակադարձել՝ պետությունը քաղաքացու և տնտեսվարողների կողքին է: 

Ներկրումները շարունակվում են, պարենի և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների առկա պաշարները բավարար են,- տեղեկացրել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը: Գեղամ Գևորգյանը հորդորել է խուճապային գնումներ չանել: Նա ներկայացրել է նաև փետրվարի 26-ից մինչև մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում նպարեղենի, կաթնամթերքի, գյուղատնտեսական մթերքների գների մոնիթորինգի արդյունքները:

«Եթե աշխատողը չի կարողանում աշխատել ո՛չ տանից, ո՛չ հեռավար, ապա չաշխատած այդ օրերը կհանվեն արձակուրդից»,-հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետը: Բացի այդ, գործատուն իրավունք ունի կորոնավիուսով վարակված աշխատողին երկարատև բացակայելու դեպքում աշխատանքից ազատել: Ժորա Սարգսյանը ներկայացրել է արտակարգ դրության պայմաններում օրենքով նախատեսված իրավակարգավորումներն ու առաջիկայում սպասվող փոփոխությունները:

Չնայած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ նիստը չիրականացնելու առաջարկին, ԱԺ-ում այսօր մեկնարկել է հերթական քառօրյայի աշխատանքը: Էդմոն Մարուքյանն իր առաջարկը հիմնավորել է նրանով, որ օրակարգում հրատապ նախագծեր չկան, իսկ արտակարգ դրության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում պատգամավորները կարող են շատ արագ հավաքվել: Մարուքյանի տեսակետը, սակայն, չի արժանացել «Իմ քայլի» և ԲՀԿ-ի հավանությանը, երկու խմբակցություններն էլ պնդել են, որ խորհրդարանը պետք է աշխատի բնականոն ռեժիմով: Նիստերի օրակարգը հաստատվել է: Խորհրդարանի աշխատանքին հետևել է Վաչիկ Գրիգորյանը:

Երեքշաբթի, 24 Մարտի 2020 16:30

Մուլտիկնիկ 24.03.2020

Published in Մուլտիկնիկ

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ , որի ժամանակ անդրադարձել էր արտակարգ դրության պայմաններում աշխատողների վարձատրության մասին հարցին: Ծառուկյանի հայտարարությունից հետո հնչել են տարատեսակ մեկնաբանություններ: ԲՀԿ ղեկավարի հարցազրույցում տեղ գտած մտքերի վերաբերյալ ուշագրավ վերլուծությամբ է հանդես եկել TOPNEWS.AM կայքը: «Ծառուկյանի զգուշացումները» վերտառությամբ հոդվածում մասնավորապես ասված է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։