Օրեր առաջ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտն ահռելի վնասներ է հասցրել գյուղացիներին: Ըստ նախնական գնահատականների՝ կարկուտը փչացրել է բերքի մոտ 80 տոկոսը: Ընդառաջելով գյուղացիների խնդրանքին՝ Արմավիրի մարզ է մեկնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը ոչ միայն լսել է բոլորի մտահոգություններն, այլև օգնության ձեռք է մեկնել:
Երեկ Աբովյանում օծվել է նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը կառուցվել է Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Մեծ շուքով և հանդիսավորությամբ տեղի է ունեցել եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցել են պաշտոնյաներ ու հազարավոր քաղաքացիներ:
Հայաստանի և Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարներն այսօր համաձայնագիր են ստորագրել, ըստ որի երկու երկրների հավաքական թիմերը միջազգային կարևորագույն մրցաշարերից առաջ համատեղ ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ տեղի է ունեցելնոր մասունքարանի մեջ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքի տեղադրման արարողությունը, որին ներկա են գտնվել Ծառուկյան ընտանիքի անդամները:
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Զվարթնոց օդանավակայանում Բելառուսի Հանրապետության ղեկավարին դիմավորել են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այցի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցելու է Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Աբովյան քաղաքում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը, որին հաջորդելու է Բելառուսի Հանրապետության նախագահի և Գագիկ Ծառուկյանի շրջայցը հայ-բելառուսական ԱՐ ԲԵ առևտրի կենտրոնում: Մինչեւ այդ նախագահի նստավայրում տեղի է ունենալու Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են նախագահներ Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բելառուսի նախագահն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv