"Ոչ մի անհատ և ոչ մի քաղաքական ուժ ի զորու չէ միայնակ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, դրանք հաղթահարելու ճանապարհը միասնական լինելու մեջ է". այս գիտակցումով է, որ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ կայացած հանդիպումներին հաջորդել է "Ազգային անվտանգություն" կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպումը:
Բարձր պահել կուսակցության պատիվն ու արժանապատվությունը, անմնացորդ նվիրումով ծառայել Հայաստանի բարգավաճման գործին. Մոտ 300 երիտասարդ անդամագրվել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը՝ կուսակցական անդամատոմսերն ու կրծքանշանները ստանալով անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: "Այն վստահությունն ու հավատը, որ ունեք իմ հանդեպ, երբեք ու երբեք չեն մարելու",-շնորհավորելով երիտասարդներին՝ ասել է Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տարվա Լավագույն բարեգործ անվանակարգին է արժանացել: Հանրային վարկանիշ մրցանակաբաշխության ժամանակ Գելափ - Ինեթերնեշնլ Հայաստանի մասնաճյուղի անցկացրած հարցումների համաձայն հենց նրա անունն է ազդարարվել: Մրցանակաբաշխությանն իրենց արժանի տեղն են գրավել Երևանի "Արարատ" կոնյակի, օղու, գինու կոմբինատն ու "Կոտայք" գարեջուրը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv