20 օր առաջ լայն թափով խաղողի մթերում սկսած Երևանի "Արարատ"  կոնյակի-գինու-օղու կոմբինատի  Արմավիրի  և Արարատի մարզերում գտնվող  խաղողի մթերման կայանները արդեն մի քանի օր է ավելի ծանրաբեռնված են աշխատում:  Պատճառը՝ ոչ միայն խաղողագործների համար ստեղծված շահեկան պայմաններն են, այլ այն, որ մյուս մթերման կայանները այլևս մթերում չեն կատարում: Ձևավորված ավանդույթի համաձայն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Գագիկ Ծառուկյանն անձամբ է խաղողագործներին վստահեցրել, որ Երևանի "Արարատ" կոնյակի-գինու-օղու կոմբինատի խաղողի մթերման կայանները առանց սահմանափակման մթերելու են  գյուղացու բերքի մինչև վերջին հատիկը:

Հանուն մեր ժողովրդի ու պետության պարտավոր ենք գործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, մեր ձևակերպելիք առաջարկներում ականջալուր լինենք ժողովրդի ձայնին: Հենց այս տրամաբանությամբ էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները քաղաքական ուժերի հետ: Այս անգամ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ՀԺԿ կուսակցության ներկայացուցիչներին՝  Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:

Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի է  ունեցել բազկամարտի միջբուհական առաջնությունը: Եզրափակիչ մենամարտերին տեղում հետևել, այնուհետեւ հաղթողներին պարգևատրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել և շնորհավորել է պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոններին ու մեդալակիրներին և ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանին ու Արթուր Ալեքսանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են  սպորտի զարգացմանը վերաբերող բազմաթիվ  հարցեր: Գագիկ Ծառուկյանը խոստացել է ըստ արժանվույն  պարգևատրել դափնեկիր մարզիկներին  և այն մարդկանց, որոնք ներդրում են ունեցել այս հաղթանակներում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« July 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։