Երկօրյա պաշտոնական այցով Երևան էին ժամանել միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, սուսերամարտի օլիմպիական չեմպիոն Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Համաշխարհային սպորտի ղեկավարների այցը հավուր պատշաճի չլուսաբանվեց՝ կապված Հայաստանի ներքաղաքական լարված վիճակի հետ: Հարկ ենք համարում եւս մեկ անգամ անդրադառնալ այցի ընթացքին եւ արդյունքներին:
Ազատության Հրապարակում տեղի է ունեցել ոչ իշխանական երեք կուսակցությունների՝ "Բարգավաճ Հայաստանի", "Հայ Ազգային Կոնգրեսի" և "ժառանգության" հրավիրած համապետական հանրահավաքը, որին մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ Հայաստանի բոլոր մարզերից: Հանրահավաքի ժամանակ ելույթներ են ունեցել նաև ոչ իշխանական ուժերի առաջնորդները՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և "Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանրահավաքն ավարտվել է հուժկու երթով, որի մասնակիցները ՙմիացում՚ և ՙհաղթանակ՚ վանկարկումներով Ազատության հրապարակից շարժվել են Մաշտոցի պողոտա, Կորյունի փողոց, այնուհետև Աբովյան, Սայաթ-Նովա, Հանրապետության, Թումանյան փողոցներով և վերադարձել Ազատության հրապարակ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv