Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին տոնել է Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Տոնի կապակցությամբ հայաստանյաց բոլոր եկեղեցիներում տոնական Սուրբ պատարագ է մատուցվել: Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին մարդաշատ է եղել դեռ վաղ առավոտից: Ի թիվս բազմաթիվ հավատացյալների, եկեղեցում մատուցված տոնական պատարագին մասնակցել են նաև Ծառուկյան ընտանիքի անդամները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Փոքր ու միջին բիզնեսի ամենատարբեր ոլորտները շարունակում են գտնվել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում: Բացառություն չեն նաև մեր երկրի ավտոներկրողներն ու ուղևորափոխադրում իրականացնող վարորդները: ԲՀԿ առաջնորդն այս անգամ հանդիպել է "Ավտովարորդների պաշտպանության լիգայի" ներկայացուցիչների հետ, ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում լսել նրանց խնդիրներն ու դրանք հաղթահարելու հնարավոր ելքեր նախանշել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv