"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է Հայ Ազգային կոնգրեսի փոխախագահներ Լևոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին և կոնգրեսի վարչության անդամ Ավետիս Ավագյանին: Ի թիվս տարբեր խնդիրների, հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործակցությանն ու առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ կայացրած յուրաքանչյուր որոշում պետք է առաջին հերթին արտացոլի ժողովրդի կամքը:
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Քննարկման առանցքում եղել է միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv