Items filtered by date: Շաբաթ, 16 Մարտի 2019
Շաբաթ, 16 Մարտի 2019 22:02

Էպիկենտրոն 16.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 16 Մարտի 2019 20:15

Անցուդարձ 16.03.2019

Published in Անցուդարձ

Օպերան պետք է ազատվի ճնշող օղակից: Երեւանի գլխավոր ճարտարապետը սրճարանների ապամոնտաժմանն ու տարածքի կանաչապատմանը դեմ մարդկանց գործողություններում ինչ-որ ուժերի ազդեցություն է տեսնում: Ճարտարապետներն այսօր` Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրը, այցելել են նրա շիրմին: Այսօր եւս շարունակվել են օպերայի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները` կրկին խաղաղ, առանց բողոքի ակցիաների: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էլ հայտնել է` չի բացառվում, և արդեն նախնական զրույցներ կան` սեփականատերերի համաձայնությամբ սրճարանների պիտանի գույքը կուղարկեն բարեգործության:

Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է: Սա նախորդ տարվա վիճակագրությունն է: Նախ, Իրանում տնտեսական վիճակն է վատթարացել, նաև դրան նպաստել է արտարժույթի գնի բարձրացումը: Այս տարի տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները դեպի Հայաստան իրանցիների ավելի մեծ հոսք են ակնկալում: Նկատում են, որ Նովրուզ Բայրամին ընդառաջ հարևան երկրից ակտիվություն է նկատվում: Սակայն դեռևս Երևանի փողոցներում իրանցի զբոսաշրջիկների թիվն այնքան էլ մեծ չէ:

Սահմանում դժբախտ դեպքերը կանխարգելելու համար ԱԺ ԲՀԿ խմբակցությունը առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: ԲՀԿ նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած բազմաթիվ քննարկումներից հետո պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: ԲՀԿ ֆրակցիան առաջարկում է, որ առաջնագծում 18 տարեկան ժամկետային զինծառայողների փոխարեն մարտական հերթապահություն իրականացնեն պայմանագրային զինծառայողները: ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է նախագծով առաջարկվող փոփոխությունները:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»: Խորհրդարանի խոսնակը տեսախցիկների առաջ հպարտացել է, որ այսպիսի կենտրոնը շատ պետությունների համար գուցե նաև երազանք է: Մեր գործընկեր Աիդա Կարապետյանը զրուցել է հայրենիքի պաշտպանների հետ, տեսել՝ ինչպես են նրանք պայքարում լիարժեք ապաքինվելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր անակնկալ, առանց ազդարարման ու նախապատրաստման մեկնել է հանրապետության մարզերից մեկի գյուղերից մեկը։ Փաշինյանը շփվել է հողի մշակների հետ, ծանոթացել խնդիրներին, գյուղի խանութից քաղցրավենիք գնել և հյուրասիրել անցորդներին: Գյուղացիների հետ Փաշինյանի շփումներին հնարավոր էր հետևել նրա ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերի միջոցով: «Չհայտարարված այց»,- այսպես է երկրի ղեկավարը վերնագրել ուղիղ միացումները:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նվիրաբերած մարզագույքով Ռաֆթինգի Հայաստանի ֆեդերացիան սկսել է մրցաշրջան 2019-ի նախապատրաստական փուլը: Դեռևս նախորդ տարի ՀԱՕԿ նախագահը հանդիպել էր մարզաձևի ներկայացուցիչներին և խոստացել, որ կաջակցի ցանկացած հարցում: Ինչպես միշտ, ՀԱՕԿ նախագահի խոսքը գործ է, իսկ մարզաձևի ներկայացուցիչները խոստանում են նոր մարզագույքով ավելի մեծ հաջողություններ գրանցել:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նվիրաբերած մարզագույքով Ռաֆթինգի Հայաստանի ֆեդերացիան սկսել է մրցաշրջան 2019-ի նախապատրաստական փուլը: Դեռևս նախորդ տարի ՀԱՕԿ նախագահը հանդիպել էր մարզաձևի ներկայացուցիչներին և խոստացել, որ կաջակցի ցանկացած հարցում: Ինչպես միշտ, ՀԱՕԿ նախագահի խոսքը գործ է, իսկ մարզաձևի ներկայացուցիչները խոստանում են նոր մարզագույքով ավելի մեծ հաջողություններ գրանցել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։