Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նվիրաբերած մարզագույքով Ռաֆթինգի Հայաստանի ֆեդերացիան սկսել է մրցաշրջան 2019-ի նախապատրաստական փուլը: Դեռևս նախորդ տարի ՀԱՕԿ նախագահը հանդիպել էր մարզաձևի ներկայացուցիչներին և խոստացել, որ կաջակցի ցանկացած հարցում: Ինչպես միշտ, ՀԱՕԿ նախագահի խոսքը գործ է, իսկ մարզաձևի ներկայացուցիչները խոստանում են նոր մարզագույքով ավելի մեծ հաջողություններ գրանցել:
