Items filtered by date: Երեքշաբթի, 19 Մարտի 2019

«Սիրո և համերաշխության արդյունքում ձևավորված կառավարությունը չի կարող հաշվեհարդար տեսնել որևէ մեկի նկատմամբ: Այդպիսի մեկնաբանություններն անտրամաբանական են»,-լրագրողների հետ հերթական հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի քան 4 ու կես ժամ տևած ասուլիսի ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, դատական համակարգի և ռազմարդյունաբերության ոլորտի բարեփոխումներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը, իր ընտանիքի հասցեին հնչող քննադատություններին, Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ու Ալիևի հետ սպասվող հանդիպմանը: «Հայաստանն առաջարկում է Արցախի բանակցային ֆորմատի ոչ թե փոփոխություն, այլ վերականգնում»,-շեշտել է Փաշինյանը՝ ասուլիսի ընթացքում ներկայացնելով արխիվային փաստաթղթեր բանակցային գործընթացից: Կառավարության ղեկավարը խոսել է նաև հանրության ակնկալիքների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա:

Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը չի վերսկսկում ընդհատված մրցույթը, այն դեպքում, երբ քաղաքին շատ անհրաժեշտ են աղբատար մեքենաները: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը տնտեսական մրցակցության անհավասար պայմաններից է խոսել: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ առարկել է Խուլ ու համրերի միավորման հարկային պարտավորությունը ներելու օրակարգին: Նա փաստեր է ներկայացրել, որ միավորումն իրեն պատկանող շենքը վարձակալությամբ է տվել ու եկամուտ ունի: «Բարգավաճ Հայաստանի» մյուս ներկայացուցիչներն էլ խոսել են գույքահարկի գանձման չափորոշիների ու արվեստի կառույցներին ընդառաջելու մասին:

Ի՞նչ խնդիրներ կան Հանրապետության հեռավոր գյուղական համայնքների բժշկական սպասարկման ոլորտում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնդիրները շատ են՝ պայմանավորված տարածքների ոչ համաչափ զարգացմամբ: Հեռավոր համայնքներում գործող բժշկական սպասարկման սակավաթիվ կառույցներում էլ անմխիթար վիճակ է: Բացակայում են տարրական պայմանները: Առողջապահության նախարարությունը խնդիրների գույքագրում է անում, վստահեցնում, որ ոլորտը պահում է ուշադրության կենտրոնում:

Զարթոնքում կրկին բողոքի ակցիաներ են: Ցուցարարները պահանջում են 23 տարվա համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Զարթոնքցիները համայնքապետին մեղադրում են ապօրինությունների, պաշտոնեական լիազորություններն անցնելու, բռնությունների ու չարաշահումների մեջ: Գյուղացիների խոսքով` Սարգսյանը յուրացրել է գյուղի բյուջեն, գնել է թանկարժեք մեքենա, տնեցիներին ու մերձավորներին ապահովել է բարեկեցիկ աշխատանքով: Պարույր Սարգսյանն էլ նշել է, որ պաշտոնից կհեռանա այն դեպքում, երբ իր մեղավորությունն ապացուցվի: Զարթոնքում է եղել նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:

Սփյուռքի հատուկ հանձնակատարը հաշվետու է լինելու վարչապետին, ունենալու է գրասենյակ: Այն իրականացնելու է գործառույթներ, որոնք անհրաժեշտ են Սփյուռքի հետ կապերն ապահովելու նպատակով: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին, նշել է Արդարադատության նախարարը: Արտակ Զեյնալյանը խորհրդարան էր գնացել  կառավարության 2018 թվականի ծրագիրը ներկայացնելու նպատակով: Նիստում ավելի բուռն  քննարկել են կառավարության ծրագրում ամրագրված  «երջանիկ քաղաքացի» հասկացությունը: Պատգամավորներն  ու կառավարության անդամները փորձել են գտնել երջանկության  բանաձևը:

Երեքշաբթի, 19 Մարտի 2019 16:30

Մուլտիկնիկ 19.03.2019

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։