Items filtered by date: Չորեքշաբթի, 27 Մարտի 2019
Չորեքշաբթի, 27 Մարտի 2019 21:10

Էպիկենտրոն 27.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 27 Մարտի 2019 20:30

Անցուդարձ 27.03.2019

Published in Անցուդարձ

«Առաջիկա ամիսներին զինվորականների և մանկավարժների աշխատավարձը կբարձրանա 10 %-ով»,-կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները ներկայացնելիս խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում չպիտի լինի աղքատություն և 80 հազար դրամ աշխատավարձ ստացող, կառավարությունն էլ պետք է շարունակի պայքարը ստվերի եւ մենաշնորհների դեմ: Պատգամավորների հետ հարց ու պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաստատել է Ալիևի հետ հանդիպում ունենալու փաստը և, Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան, ասել, թե ինչ օրակարգով է ներկայանալու Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայանալիք հանդիպմանը:

Հայաստանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեն: Նա այսօր պաշտոնական հանդիպումներ է ունեցել մեր երկրի ղեկավարության հետ: Մորի Պասքիեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ ԵԽԽՎ-ում ուշադիր հետևել և հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ողջունում են քաղաքական փոփոխությունների խաղաղ, ոչ բռնի իրականացումը: ԵԽԽՎ նախագահը նաև եղել է Հայաստանի Խորհրդարանում, ելույթ ունեցել լիագումար նիստում, ապա այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Բոլորիդ ճակատներին արյունով գրված է սպանված ոստիկանների անունները»,- «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստին՝ հարցաքննության ժամանակ, հայտարարել է տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանը զբաղեցրել է գումարտակի հրամանատարի պաշտոնը: Ցուցմունք է տվել նաև ՊՊԾ գնդի դիմաց՝ Խորենացի 25 հասցեում բնակվող, գործով տուժող Սարգիս Գրիգորյանը: Տուժողների ցուցմունքներից հետո դատարանը հրապարակել է հանրապետությունից բացակայող և դատարան չներկայացած, գործով տուժող ճանաչված քաղաքացիների՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Իսկ ահա դատարանի դիմաց բողոքի ցույց անցկացնող «Սասնա ծռեր» խմբի անդամները փակել են ճանապարը՝ սահմանափակելով նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խմբի ազատ տեղաշարժվելու իրավունքը, ժամեր շարունակ թույլ չտալով դուրս գալ դատարանի բակից:

Գյումրու դրամատիկականի համար թատրոնի միջազգային օրը յուրօրինակ հաշվետվություն է՝ ամփոփելու կատարած աշխատանքն ու նախանշելու առաջիկա անելիքները: Մեկուկես դարյա պատմություն ունեցող թատրոնում հին ավանդույթները պահպանում են, միաժամանակ նաև նոր շունչ ու ասելիք հաղորդում: Վարդան Աճեմյանի անվան Գյումրու դրամատիկական թատրոնն առայժմ տնօրեն չունի, մրցույթը կանցկացվի ապրիլի վերջին, իսկ մինչև այդ նոր ներկայացման են պատրաստվում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։