Items filtered by date: Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018
Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018 23:30

Էպիկենտրոն 25.10.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018 20:31

Անցուդարձ 25.10.2018

Published in Անցուդարձ

Հայ մարզիկների հաջողությունները շարունակվում են: Լեհաստանի Զամոսկ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանն ունի չեմպիոն: Մինչև 85 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Անդրանիկ Կարապետյանը, ով կանգնել է պատվո հարթակի ամենավերին աստիճանին: Հայ մարզիկը սահմանել է նաև Եվրոպայի ռեկորդ: Մանրամասները՝ Էպիկենտրոնի մարզական մեկնաբան Արամ Մանուկյանի տեսանյութում:

Խորհրդարանը համաներում հայտարարելու մասին օրինագիծը կքննարկի գալիք չորեքշաբթի: Այսօր կառավարությունը որոշում է ընդունել հոկտեմբերի 31-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին: Գործադիրը հերթական նիստում մերժել է «Հանրապետական» խմբակցության պատգամավորների ներկայացրած մի շարք նախագծեր: Կառավարության դիմաց էլ բողոքի ակցիա են իրականացրել ուրցաձորցիները՝ պահանջելով վերանայել համայնքապետի պաշտոնակատարի նշանակումը: Կառավարության նիստից հետո պաշտոնյաները հանդես են եկել ուշագրավ հայտարարություններով: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանին կներկայացնի 1մլն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքներ:

Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018 19:26

Dr. Դավիթ 25.10.2018

Published in Dr. Դավիթ

«Հայաստանի համար արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ապահովումն է»,- ԱՄՆ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ջոն Բոլթոնը: Նա նշել է, որ  ԱՄՆ պատրաստ է իր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այն բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Միացյալ Նահանգների շահերից: «Խնդրի լուծումը բարդ է, եթե այն հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ: Ես այս այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխություն  կամ նոր լուծումներ առաջարկելու այս հարցում: Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ և կարողանան գտնել լուծումը»,- ասել է Բոլթոնը: Նա հիշեցրել է մեկ այլ երկարատև հակամարտության հետ կապված իր նախկին վերադասներից՝ պետքարտուղար Ջիմ Բեյքերի խոսքերը. «Երևի ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան իրենք՝ կողմերը»:

Հայաստանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նրա գլխավորած պատվիրակությունը մեր երկիր է ժամանել երեկ երեկոյան՝ ռեգիոնալ այցի շրջանակներում: Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է վերջին տասնամյակներում: Բոլթոնի գլխավորած պատվիրակությանն առավոտյան ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը նման բարձր մակարդակի պատվիրակության այցը մեր երկիր պատմական է համարել: ԱՄՆ նախագահի խորհրդականն էլ շեշտել է՝ Հայաստանի համար պատմական այս ժամանակաշրջանում Միացյալ Նահանգները կարևոր է համարում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Բոլթոնն ու Փաշինյանն ընդգծել են նման բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ:

Մեղադրանք պաշտոնատար անձանց՝ շորթման եղանակով 1 մլն դրամ կաշառք ստանալու համար: Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետին, տեղակալին և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Վերջիններս նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են 1.000.000 դրամ կաշառք: Վերոնշյալ երեք պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 25.10.2018

Published in Մուլտիկնիկ

Ամեն տարի հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը: Առողջապահության նախարարության համաճարակաբանական վերլուծությունների համաձայն, այս պահի դրությամբ հանրապետությունում գրիպի վիրուսներ չկան: Շրջանառվում են միայն սուր շնչառական վարակների հարուցիչների եզակի դեպքեր: Սեզոնային և արդիական վարակիչ հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու և կանխարգելելու նպատակով անցկացվել է Գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողով: Մասնակիցներն անդրադարձել են անցած սեզոնին, վեր հանել խնդիրները և քննարկկել դրանք վերացնելու մեթոդները հարցեր: Աշխատաժողովն անցկացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։