Items filtered by date: Շաբաթ, 27 Հոկտեմբերի 2018
Շաբաթ, 27 Հոկտեմբերի 2018 23:30

Էպիկենտրոն 27.10.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 27 Հոկտեմբերի 2018 21:30

Ես կամ 27.10.2018 Ամփոփիչ

Published in Ես կամ
Շաբաթ, 27 Հոկտեմբերի 2018 20:20

Անցուդարձ 27.10.2018

Published in Անցուդարձ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառել խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլում իր թեկնածության առաջադրումը:  «Նոյեմբերի 1-ին կունենանք ազատ արձակված խորհրդարան, բայց թե ինչ սցենարով կտեսնեք»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա: Խոսելով Ընտրական օրենսգրքի մասին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ իրենց  համար չկա տարբերություն, թե որ օրենսգրքով կգնան ընտրությունների, սակայն համոզմունք է հայտնել, որ նոր փոփոխություններով քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմության համար,  պայմաններն ավելի նպաստավոր են դառնում: Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին, ինչպես նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի՝ Հայաստանի իշխանությանն ամերիկյան սպառազինություն  ձեռք բերելու առաջարկին : «Եթե շահավետ առաջարկ լինի ,մենք կքննարկենք»,-ասել է նա: Վարչապետի պաշտոնակատատարն արձագանքել է նաև ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունն արտաքին քաղաքականության մեջ մի քանի ամսում ավերել է այն, ինչը կառուցվել է տասնամյակներով:

Անցնող շաբաթն առանձնացավ մեր երկիր ամերիկյան բարձր մակարդակի պատվիրակության այցով: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպեց հայ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, նաև տարածաշրջանային հարցեր: Բոլթոնը և՛ սպասելի, և՛ անսպասելի հայտարարություններով հանդես եկավ: Անսպասելի, եթե ոչ՝ սկանդալային էր Բոլթոնի՝ Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելու հստակ ուղերձը: Եթե մենք պետք է ընտրություն կատարենք ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, ապա ամերիկացիները կնախընտրեին վերջին տարբերակը:

«Վերածնունդ» ավանի շահառուները դիմում-բողոք են ուղարկել վարչապետի պաշտոնակատարին: Պահանջում են վերանայել ԿԲ-ի առաջարկած անսպասելի փոփոխությունները: Հերթագրված երիտասարդ մասնագետների մեծ մասը շատ հնարավոր է չկարողանա օգտվել նոր փոփոխությամբ բնակարան ձեռք բերելու ծրագրից: Բացի չափորոշիչները, խնդիր է առաջանում նաև ֆինանսական առումով: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն այլընտրանքային ուղիներ է փնտրում, ԿԲ-ն պնդում է, որ փորձում են արդարություն սահմանել, վրդովված շահառուներն էլ, խնդիրը չկարգավորելու դեպքում, պատրաստվում են բողոքի ակցիաների:

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում: Այս մարզաձևի տարվա կարևորագույն ստուգատեսում մեր առաջին մեդալն ապահովել է Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, ով կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Մանրամասներն իմ գործընկեր Արամ Մանուկյանի տեսանյութում:

Ստեփանակերտում տեղի է ունեցել ամերիկացի պրոֆեսոր Շվոն Նաշ –Մարշալի «Հայրերի մեղքը» գրքի շնորհանդեսը: Այն թուրքերի մերժողական քաղաքականության և հայոց ցեղասպանության մասին է: Գրքի շնորհանդեսին ներկա է եղել Նաշ –Մարշալի կնքամայրը՝ «Արտույտների ագարակը» հայտնի բեսթսելերի հեղինակ Անտոնիա Արսլանը: Գրքի շնորհանդեսն առաջինն անցկացվել է Արցախում: Ստեփանակերտից պատմում է է իմ գործընկեր Մարինե Մկրտչյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում ներկա են գտնվել «Ներդրումներ և առևտուր» խորագրով կլոր սեղան- համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԲՀԿ նախագահի հրավերով Հայաստան ժամանած ավելի քան 20 երկրի խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է օտարերկրյա գործարարների՝ Նոր Հայաստանում ներդրումներ անելու մտադրությունը և ասել, որ Հայաստանում ներդրումների համար պոզիտիվ պայմաններ են ստեղծվել, քանի որ հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին , հայտարարել է, որ այսօր ժամանակն է տնտեսական հեղափոխության: ԲՀԿ նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել ծանոթացնելու հյուրերին Հայաստանի բիզնեսի միջավայրի տարբեր ոլորտների առանձնահատկություններին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։