Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Քննարկվել են երկրի ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։ Հանդիպումից հետո վարչապետն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ստորագրել են հուշագիր՝ 2018 թ-ի դեկտեմբերին Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու վերաբերյալ:
Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի <<Քեզ համար Ազնավուր>> խորագրով համերգ: Այն նվիրված է լինելու լեգենդար շանսոնյեի հիշատակին: Հնչելու են Ազնավուրի ամենասիրված ստեղծագործությունները, նաև որոշ երգերի հայերեն տարբերակներ: Համերգին սպասվում են անակնկալներ և հատուկ հյուրեր արտերկրից:
Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, եղել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, որը հանրությանն առավելապես հայտնի է Ալրաղացի Լյովիկ մականվամբ: Ինչպես հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից , Լևոն Սարգսյանը լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱԱԾ տրամադրած տեսանյութը:
Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 8-ն այսուհետև նշվելու է որպես քննչական կոմիտեի աշխատակցի օր: Առաջին տոնական օրը քննիչներին առաջինը շնորհավորել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ-քաղաքացի հարաբերությունները նոր ռելսերի վրա են ու գնում են երազանքների երկիր կառուցելու ճանապարհով: Տոնի առթիվ լավագույն աշխատակիցները պարգևատրվել են: Միջոցառումից հետո Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել ԱԱԾ և ՀՔԾ պետերի սկանդալային հեռախոսազրույցի գաղտնալսման գործի ընթացքին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Երևանի ավագանու ԲՀԿ նորընտիր անդամների, տարածքային գրասենյակների պատասխանատուների, աշխատակիցների և աջակիցների հետ: Կուսակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած թիմակիցներին, մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Գագիկ Ծառուկյանը Երևանի ավագանու նորընտիր անդամներին հորդորել է մշտապես բարձրաձայնել Երևանի առաջնահերթ խնդիրները, ակտիվ մասնակցություն ունենալ դրանք հաղթահարելու գործում:
Երևանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա մեկնարկը տրված է: Վեց օր շարունակ մեր մայրաքաղաքը կլցվի Ֆրանկոֆոնիայի շնչով: «Ապրել միասին» կարգախոսով միջազգային միջոցառումն ամենախոշորն է Հայաստանի պատմության մեջ: Գագաթաժողովն աննախադեպ է ֆրանկոֆոն երկրների նախագահների, փոխնախագահների, վարչապետերի մասնակցության թվով: Մեր երկրում կյուրընկալվեն 26 պետության ղեկավարներ, 2 փոխնախագահ, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ, նաև Մոնակոյի արքայազնը: Միջոցառումներին մասնակցելու համար մեր երկիր է ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչ, այդ թվումª պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ: Իր բովանդակությամբ այս գագաթնաժողովն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ՝ պայմանավորված նաև մեր երկրի հանդեպ մեծ հետաքրքրությամբ «
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի Ֆրանկոֆոնիայի ավանը: Ազատության հրապարկում 20-ից ավելի տաղավար է տեղադրվել, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկրի առանձնահատկությունները: Հայաստանի տաղավարում արտացոլված է երկրի զբոսաշրջային գրավչությունը, բոլոր մարզերի ու Արցախի գունային ամբողջ ներկապնակը: Իսկ Ֆրանսիայի տաղավարում երկիրն է՝ իր ամբողջ հմայքով ու բազմազանությամբ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv