×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2018
Երեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2018 20:31

Անցուդարձ 30.10.2018

Published in Անցուդարձ

Ամուլսարի շահագործումը վտանգելու է բուսականությունն ու կենդանական աշխարհը: Բնություն արտանետված քիմիական տարրերն էլ, թափանցելով սննդային շղթա, ազդելու են մարդու վերարտադրողակա ֆունկցիայի վրա: Բնապահպան Հակոբ Սանասարյանը վրդովված է բնապահպանության նախարարության ու փոխվարչապետ Ավինյանի դիրքորոշումներից՝ կապված Ամուլսարի շահագործման հետ: Նրա համոզմամբ՝ բնապահպանության նախարարությունը սրբագրել է փորձաքննության եզրակացությունն ու դուրս թողել հնարավոր ռիսկերը:

Երեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2018 18:16

Կարմիր գծերի հարցը՝ օդից կախված

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Կարմիր գծերին: Վարորդները հարցի հետ կապված հայտնվել են անորոշության մեջ: Նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները կարմիր գծերի հետ կապված բազմաթիվ ահազանգեր են ստանում: Իրավապաշտպաններն ակնկալում են խնդրի վերաբերյալ լսել քաղաքային իշխանության հստակ դիրքորոշումը: Թեման շարունակում է Իզաբելլա Հովհաննիսյանը:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ 50 դատապարտյալ այսօր անժամկետ հացադուլ է հայտարարել: «Էպիկենտրոն» զանգահարած դատապարտյալը տեղեկացրել է, որ հացադուլ հայտարարելու պատճառը համաներման որոշման նախագիծն է, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել քրեակատարողական հիմնարկում: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մի քանի օր առաջ եղել է այնտեղ, լսել դատապարտյալների մտահոգոությունները և հորդորել մինչև պետաիրավական հանձնաժողովում որոշման նախագծի քննարկումը հացադուլ չհայտարարել: Նաիրա Զոհրաբյանն անազատության մեջ գտնվողներին վստահեցրել է, որ քննարկման ժամանակ կբարձրաձայնի նրանց մտահոգող բոլոր հարցերը: Պատգամավորը դատապարտյալներին տեղեկացրել է նաև, որ «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստել է առաջարկությունների նախագիծ, որը կներկայացնի հանձնաժողովին և կքննարկի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:

Պարզվում է՝ ոչ միայն նախկին դաշնակցականներ չեն լինում, չեն լինում նաև նախկին հանրապետականներ. այսօր հայտարարել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ վերլուծելով Ընտրական Օրենսգրքի երկրորդ տապալումը խորհրդարանում: Բագրատյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում են, որ նախագծի չընդունումը հստակ հաշվարկի հետևանք էր:

Երեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2018 11:30

Էպիկենտրոն 30.10.2018

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2018 11:29

Մուլտիկնիկ 30.10.2018

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։