Items filtered by date: Երկուշաբթի, 22 Հոկտեմբերի 2018
Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2018 01:20

Պառլամենտ 23.10.2018

Published in Պառլամենտ
Երկուշաբթի, 22 Հոկտեմբերի 2018 23:55

Պառլամենտ 22.10.2018

Published in Պառլամենտ

Հայաստանի Հանրապետական Խմբակցության պատգամավորներն այսօր տապալել են ընտրական նոր օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունումը: Այս օրենսգիրքն, ըստ Կառավարության, Ելք և Ծառուկյան խմբակցությունների՝ էականորեն բարելավում էր ընտրական գործընթացների կազմակերպումը: Հանրապետականների մի մասը  նախագծին կողմ քվեարկել է, բայց դա բավարար չի եղել, որպեսզի Սահմանադրական՝ այսինքն 63 կողմ ձայն պահանջող օրենքն ընդունվի: Նախագիծը մերժվել է 56 կողմ, 3 դեմ ձայնով: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացակա հանրապետականների քայլը համարել է վերջին քաղաքական մանր վրեժխնդրություն, իսկ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ ուզում եք քվեարկեք, չեք ուզում՝ մի քվեարկեք՝ մենք պատրաստ ենք գնալ ընտրության ցանկացած օրենսգրքով: Սկանդալային արտահերթի մանրամասները՝ Ահարոն Հայրապետյանի ռեպորտաժում:

Երևանում մեկնարկել է Եվրասիական շաբաթը: ԵԱՏՄ անդամ երկրներից 2500 գործարար է մասնակցում տնտեսական ֆորումին: Վարչապետի պաշտոնակատարը մասնակցել է համաժողովի բացմանը: Նա իր ելույթում նշել է, որ այս տարի Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումների ծավալը մոտ 30 տոկոս աճել է: Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել Մեղրու ազատ առրևտրատնտեսական գոտու ստեղծումը, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի:

Թուրքիայում ավարտվել է բազկամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում էր մեծաքանակ թիմով: 16 մարզիկով մրցավայր մեկնած մեր ընտրանին արձանագրեց աննախադեպ հաջողություն,  նվաճելով 9 մեդալ`  5 ոսկի,  2 արծաթ և նույնքան էլ բրոնզ : Հայ բազկամարտիկների հաղթանակների մասին՝  դիտեք ներկայացված տեսանյութում:

«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները հայտնվել են դժվարին իրավիճակում: Օրեր առաջ տեղեկացել են, որ հիփոթեքային վարկը տրամադրվելու է մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրով: Սա ենթադրում է, որ երիտասարդ մասնագետները չեն կարողանալու օգտվել այդ ծրագրից: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է խնդրին, խոսել նաև Կապանում պարտված ՔՊ թեկնածուի և նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի ազդեցության և խորհրդարանի արտահերթ ընտրությունների մասին: Մանրամասները Աիդա Կարապետյանի տեսանյութում:

Երևանը տոնել է 2800-ամյակը: Տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի հրապարակներում ու կենտրոնական  փողոցներում: Տոնին  մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ, հյուրեր և զբոսաշրջիկներ: Իսկ Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների շրջանակում անցկացվող հեծանվավազքը մեկնարկել է Երևանի քաղաքապետի մասնակցությամբ: Ինչպիսի տրամադրությամբ են մեր համաքաղաքացիները նշել հին ու նոր Երևանի ծնունդը: Տոնական եռուզեռը ներկայացվող տեսանյությում է:

Աբովյան քաղաքը տոնել է հիմնադրման 55-րդ տարեդարձը: Հոբելյանական օրվա առթիվ քաղաքի տարբեր հատվածներում վաղ առավոտից բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել: Ավանդույթի համաձայն, հարազատ քաղաքի տարեդարձին ներկա է գտնվել նաև ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է հերթական մեծամասշտաբ նախաձեռնության մասին: Աբովյան քաղաքում երիտասարդ ընտանիքների համար աննախադեպ պայմաններով սոցիալական բնակարանաշինության ծրագիր կիրականացվի:

Աբովյան քաղաքը տոնել է հիմնադրման 55-րդ տարեդարձը: Հոբելյանական օրվա առթիվ քաղաքի տարբեր հատվածներում վաղ առավոտից բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել: Ավանդույթի համաձայն, հարազատ քաղաքի տարեդարձին ներկա է գտնվել նաև ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է հերթական մեծամասշտաբ նախաձեռնության մասին: Աբովյան քաղաքում երիտասարդ ընտանիքների համար աննախադեպ պայմաններով սոցիալական բնակարանաշինության ծրագիր կիրականացվի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։