Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի բարձունք է այցելել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ կուսակցության քաղաքական խորհրդի անդամների և ԲՀԿ խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ: Կուսակցության ներկայացուցիչները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, անմար կրակի շուրջ հարգել նրանց հիշատակը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 23-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են միության գործունեության ոլորտների, իրականացվող միջոցառումների, առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ուղիների մասին: Հանդիպման ընթացքում չեն շրջանցվել նաև հետագա համագործակցության հեռանկարներին վերաբերող թեմաները:
Հայաստան, 0036, Երևան, Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք
+374-10-391039
+374-10-393232
+374-10-349053
լրատվական բաժին` +374-10-396464
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv