Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում հերթական կառույցն է հիմնանորոգվել: Քոլեջի այս տարվա շրջանավարտներն իրենց վերջին զանգը կարող են նշել վերանորոգված, հարմարավետ և լուսավոր դահլիճում:
ՙԴուք եք այն ուժը, որը կարող է մեր երկիրը դարձնել ավելի հզոր ու մրցունակ՚,-մի քանի հազարից ավելի երիտասարդների հետ հանդիպմանը նշել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը չի անդրադարձել առաջիկա ընտրությանը, փոխարենը հորդորել է երիտասարդներին չհիասթափվել, երբևէ չլքել հայրենի երկիրն ու միասնական ջանքերով շենացնել ու հզորացնել այն:
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Լեհաստանի կառավարական պատվիրակությանը՝ տնտեսական պալատի նախագահ Զբիգնև Շմուրլոնի գլխավորությամբ: Կողմերը կարևոր են համարել տարբեր ոլորտներում հայ-լեհական գործակցության զարգացումը՝ նշելով, որ առկա է հրաշալի ներուժ՝ համատեղ ջանքերով բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու համար:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է Սլովակիայի Տրնավայի երկրամասի նահանգապետ, Չեխոսլովակիայի և Եվրոպայի կարատեի չեմպիոն, 8 սև գոտու տիտղոսակիր Տիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների հաստատմանն ու մարզական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv