
Գարնանային հազարավոր գունեղ ծաղիկներ, մեծարանքի ջերմ ու անկեղծ խոսքեր և բազում ու բազմաթիվ շնորհավորանքներ: Կանանց միջազգային տոնի կապակցությամբ հերթական անգամ հաճելի նախաձեռնությամբ են հանդես գալու ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը: Նրանց շնորհիվ հենց վաղըª մարտի 8-ին, մեր երկրի գեղեցիկ սեռի բոլոր ներկայուցիչները հաճելի անակնկալի ականատեսն են դառնալու:
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային և կառուցվածքային բազմաթիվ հարցեր, մեր երկրին ու բնակչությանը մտահոգող խնդիրներ:
ՙԺառանգություն՚ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն հանդիպում է ունեցել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

«Կենտրոն» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: Հեռուստաընկերության եթերը հասանելի է հանրապետության ամբողջ տարածքում: Մի քանի գեոստացիոնար արբանյակների միջոցով հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակվում Ասիայից մինչև Ամերիկա, Եվրոպայից Աֆրիկա` սփյուռքում հայապահպանությանը նպաստելու, հոգևոր, մշակութային հաղորդումները հանրահռչակելու, ազգայինը տարածելու, օպերատիվ և բազմակողմանի լրատվությունը մեր հայրենակիցներին հասանելի դարձնելու նպատակով: Հեռուստաընկերությունն ունի հարուստ տեսադարան, ֆիլմադարան և արխիվային տեսանյութեր: Նախագծերի և հաղորդումների ճնշող մեծամասնությունը սեփական արտադրության են: Հեռուստաընկերության հիմնական խնդիրն է եթերում հնչեցնել ու պահպանել անաղարտ մայրենի լեզուն: Հեռուստաընկերությունն ունի տեխնիկապես հագեցած կրկնօրինակման և հնչյունավորման ստուդիաներ, իսկ շարժական հեռուստակայանը, բացի հրատապություն պահանջող քաղաքական, հասարակական իրադարձություններից, նկարահանում և ցուցադրում է բազմաթիվ այլ խոշոր միջոցառումներ: «Կենտրոն» հեռուստաընկերությունը ներկայացնում է հաղորդումներ՝ հասարակության բոլոր շերտերի, տարիքային ու սոցիալական խմբերի, ինչպես նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv