Հայաստանի և Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարներն այսօր համաձայնագիր են ստորագրել, ըստ որի երկու երկրների հավաքական թիմերը միջազգային կարևորագույն մրցաշարերից առաջ համատեղ ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ տեղի է ունեցելնոր մասունքարանի մեջ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքի տեղադրման արարողությունը, որին ներկա են գտնվել Ծառուկյան ընտանիքի անդամները:
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Զվարթնոց օդանավակայանում Բելառուսի Հանրապետության ղեկավարին դիմավորել են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այցի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցելու է Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Աբովյան քաղաքում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը, որին հաջորդելու է Բելառուսի Հանրապետության նախագահի և Գագիկ Ծառուկյանի շրջայցը հայ-բելառուսական ԱՐ ԲԵ առևտրի կենտրոնում: Մինչեւ այդ նախագահի նստավայրում տեղի է ունենալու Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են նախագահներ Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բելառուսի նախագահն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հայաստանում մեղվաբուծության ոլորտը զարգացում է ապրում,այս մասին նշել է ՙՄուլտի Ագրո՚ գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը: Նա վստահեցրել է, որ թե՜ իր և թե՜ ՀՀ Մեղվապահների ֆեդերացիայի կողմից արվում է առավելագույնը՝ ոլորտում նորանոր հաջողություններ նվաճելու համար:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv