ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել և շնորհավորել է բազկամարտի Եվրոպայի առաջնության չեմպիններին և մրցանակակիրներին:
2006թ-ից սկսած Բարգավաճ Հայաստան կուսակցության կանանց խորհուրդը պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ ամեն տարի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հարգանքի տուրք է մատուցում 1991թ-ի մայիսի 6-ին զոհված 15 ազատամարտիկների հիշատակին: Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ այս տարի ևս ԲՀԿ կանանց խորհրդի անդամները այցելել են Նոյեմբերյան, հանդիպել զոհված ազատամարտիկների ընտանիքների ու մարտական ընկերների հետ:
Օրեր առաջ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտն ահռելի վնասներ է հասցրել գյուղացիներին: Ըստ նախնական գնահատականների՝ կարկուտը փչացրել է բերքի մոտ 80 տոկոսը: Ընդառաջելով գյուղացիների խնդրանքին՝ Արմավիրի մարզ է մեկնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը ոչ միայն լսել է բոլորի մտահոգություններն, այլև օգնության ձեռք է մեկնել:
Երեկ Աբովյանում օծվել է նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը կառուցվել է Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Մեծ շուքով և հանդիսավորությամբ տեղի է ունեցել եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցել են պաշտոնյաներ ու հազարավոր քաղաքացիներ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv