Նախքան Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի վերջին քառօրյայի մեկնարկելը` տեղի ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստ, որը վարեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Շ
աբաթներ առաջ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով բազմաթիվ գյուղացիներ ահռելի վնասներ են կրել: Բնության անսպասելի աղետը հաշված րոպեների ընթացքում գետնին է հավասարեցրել ամբողջ տարվա ապրուստն ու հուսալքության գիրկը նետել գյուղացուն: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիններից մեկն էր, ով անձամբ էր հանդիպել Արմավիրի մարզի գյուղացիներին և օգնության ձեռք մեկնել: ԲՀկ առաջնորդը գյուղացիներին տեղեկացրել էր, որ ինքնարժեքով տրամադրած ավելի քան երկու հարյուր միլիոն դրամ արժողության բուժանյութերի և պարարտանյութերի գումարն այլևս ստիպված չեն լինի վճարել: Գագիկ Ծառուկյանը խոստացել էր նաև աջակցել Արմավիրի մարզի 5 գյուղերում հակակարկտային կայաններ տեղադրելու հարցում: Տրված խոստումը մեկ ամսվա փոխարեն ավելի վաղ է կյանքի կոչվել: ԲՀԿ նախագահն անձամբ է այցելել մարզի Հացիկ և Մրգաշատ գյուղեր՝ մասնակցելով կայանների շահագործման արարողությանն ու կիսելով գյուղացիների համընդհանուր ուրախությունը: Բնակիչների հետ հետ ջերմ ու անկաշկանդ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ գյուղն ու գյուղացին իրենց բոլոր հոգսերով ու խնդիրներով շարունակում են առաջնահերթ լինել իր համար: ԲՀԿ առաջնորդը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ գյուղացիներին մտահոգող և ոչ մի խնդիր իր ուշադրությունից երբևէ չի վրպելու:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv