Փոքր ու միջին բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչների առջև նոր հնարավորություններ են բացվում. ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում են Եվրոպայում խոշորագույն ՙՍեցեսե դիզայն՚ ընկերությունների խմբի սեփականատերերն ու գործընկերները: Այցելության նպատակը նոր կապերի հաստատումն ու հայկական արտադրանքը եվրոպական շուկա արտահանելն է: 100-ից ավելի հայ գործարարների հետ տեղի ունեցած հանդիպմանը ներկա է գտնվել Գագիկ Ծառուկյանը: ՙՑանկացած ոլորտում, որտեղ դուք կտեսնեք գործակցության հնարավորություն, պատրաստ եմ իմ հեղինակությամբ երաշխավոր լինել՚,-հայտարարել է նա՝ խոստանալով հարկ եղած դեպքում նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին: