Բարձր սակագին, շահավետ պայմաններ, բերքի անսահմանափակ մթերում. արդեն 15 օր է, ինչ Երևանի "Արարատ" կոնյակի, գինու օղու կոմբինատը սկսել է խաղողի լայնածավալ մթերման աշխատանքները: Մթերման ընթացքին անձամբ հետևելու նպատակով՝ ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր, հանդիպել տեղի խաղողագործների հետ:
Գագիկ Ծառուկյանը շարունակում է հետևողական աջակցությունը՝ ուղղված մշակույթի զարգացմանն ու հայկական երաժշտարվեստի տարածմանը: Սեպտեմբերի 23-ին, ժամը 19-ին, Գագիկ Ծառուկյան հիմնադրամի հովանու ներքո Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունենալու "Հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոներ" խորագրով համերգ և Հայկական երաժշտական համաժողովի հետ թողարկվող երկրորդ սկավառակի շնորհանդեսը: Համերգ-շնորհանդեսի մուտքն ազատ է:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv