Հոկտեմբերի 8-ին երկօրյա պաշտանական այցով Երևան են ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Բարձրաստիճան հյուրերին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու մեր օլիմպիական և աշխարհի չեմպիոնները՝ Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ: Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն օդանավակայանից ուղևորվել են Հայաստանի հանրապետության նախագահի նստավայր, որտեղ բարձրաստիճան հյուրերին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հանիպումից հետո համաշխարհային սպորտի ղեկավարների պատվին Գագիկ Ծառուկյանի անունից պաշտոնական ընթրիք է տրվել, որին ներկա է գտնվել Հայաստանի ամբողջ մարզաշխարհը: Երեկոյի ընթացքում բարձրաստիճան հյուրերը տեսաֆիլմի միջոցով ծանոթացել են վերջին տասնամյակում Հայաստանի մարզաշխարհում կատարված և կատարվող բարեփոխումներին: Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքն, ի նպաստ սպորտի, չի վրիպել միջազգային կառույցների ուշադրությունից: Սպորտի զարգացման և օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գագիկ Ծառուկյանը միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից բարձրագույն պարգևների է արժանացել:
Հոկտեմբերի 8-ին երկօրյա ճանաչողական այցով Երևան են ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Բարձրաստիճան հյուրերին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու մեր օլիմպիական և աշխարհի չեմպիոնները՝ Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ: Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն օդանավակայանից ուղևորվել են Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ բարձրաստիճան հյուրերին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Որից հետո ներկա են գտնվելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կազմակերպած ընդունելությանը: Այսօր համաշխարհային սպորտի ղեկավարները մասնակցելու են Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչների հետ ճաշին: Հոկտեմբերի 9-ի ծրագիրն ավելի հագեցած է: Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն այցելելու են Հայաստանի պատմամշակութային կոթողներ, մասնակցելու են հայաստանցի առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, հանդիպելու են մարզաշխարհի ներկայացուցիչների հետ և մամուլի ասուլիս են տալու: Համաշխարհային սպորտի ղեկավարները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու են փոխշահավետ գործակցության հարցեր: Թոմաս Բախը և Պատրիկ Հիկեն Երևանից կմեկնեն հոկտեմբերի 9-ին:
Օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկնել էր Արցախ, ծանոթացել երկրի հարավային թևում գտնվող Արաքսավան գյուղում իրականցվող աշխատանքերի ընթացքին: Գագիկ Ծառուկյանը հենց տեղում խոստացել է խոշոր օժանդակություն հատկացնել համայնքի զարգացման ծրագիրը իրականություն դարձնելու համար: Խոստումն իրականություն է դարձել հաշված օրեր անց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրավերով երեկ Արցախ է մեկնել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա նախագահի հետ եղել է Արցախի հարավային թևում: Նախագահ Սահակյանը կարևոր է համարել Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պարբերական այցելությունները Արցախ և նրանց մասնակցությունը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ այդպիսի մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը: Գագիկ Ծառուկյանն էլ, իր հերթին, խոստացել է աջակցել Արցախի տնտեսության համար կարևոր այդ ծրագրի իրականացմանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv