Քուվեյթի հայ համայնքի հրավերով սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 6-ը  Ռոզա Ծառուկյանը գտնվել է Քուվեյթում: Այցելության նպատակը Ծառուկյան ընտանիքի բարերարությամբ կառուցված խաչքարի բացման արարողությանը մասնակցելն էր: Համայնքի ներկայացուցիչները ցանկություն էին հայտնել, որպեսզի իրենց համար կարևոր այդ իրադարձությանը Ծառուկյան ընտանիքի անդամներն անպայման ներկա գտնվեն: Մինչև խաչքարի բացման արարողությունը Ռոզա Ծառուկյանը, համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցում մատուցված պատարագին: Եկեղեցական ծիսակատարությանը հաջորդել է խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը,  ազգային մարմինների և հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ: Ծառուկյան ընտանիքի բարերարությամբ կառուցված խաչքարը տեղադրվել է ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի: Ռոզա Ծառուկյանը քուվեյթահայերին ուղղված խոսքում նշել է, որ ուրախ է հյուրընկալվել մի համայնքում, որը ձևավորման 60 տարվա ընթացքում կարողացել է արաբական աշխարհում պահպանել  ազգային դիմագիծն ու ամուր պահել քրիտոնեական հավատը: ՙԾառուկյան ընտանիքը, նպատակ ունենալով նպաստել հայապահպանությանն ու Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդմանը, պատրաստ է մշտապես օժանդակել համահայկական կարևոր ծրագրերի իրականացմանը՚,-իր ելույթում հայտարարել է Ռոզա Ծառուկյանը:

ՙԱռինջ Մոլ՚ մեծածախ առևտրի կենտրոնն ընդլայնում է գործունեությունը: Նրա հարևանությամբ մոտ մեկ ամիս հետո ավելի քան 500 տաղավարով համալրված նոր առևտրի կենտրոն կբացվի: Ներկայացված կլինեն տնտեսական ու կենցաղային ապրանքներ,շինանյութ, սննդամթերք, խաղալիքներ: Նոր առևտրի կենտրոն կառուցելու խնդրանքով մի քանի  հարյուրից ավելի առևտրականներ ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին դիմել էին ամիսներ առաջ և տեղում դրական արձագանք ստացել: Արդեն 2 ամիս է, ինչ շինարարությունն ընթանում է լայն թափով և մեկ ամիս անց ավարտին կհասցվի: Գագիկ Ծառուկյանը մինչև այդ հանդիպել է կենտրոնի աշխատակիցների հետ և հայտնել, որ նրանք 2 տարի և 2 ամիս տաղավարների համար գումար չեն վճարելու, որպեսզի կարողանան զարգացնել բիզնեսը:  

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« July 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։