Ավարտվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Բարգավաճ Հայաստան կուսակցության պատվիրակությունը Չինաստան էր մեկնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կումունիստական կուսակցության հրավերով: Սեպտեմբերի 2-ից 6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, գործարար շրջանակների հետ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը:
Շարունակվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող չինացի հայտնի գործարարների և համաշխարհային մեծ ճանչում ունեցող խոշորագույն ընկերությունների ղեկավար անդամների հետ է եղել:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և բազմաթիվ հանդիպումներ անցկացնել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով ԲՀԿ պատվիրակությունը ՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այս օրերին գտնվում է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում: Սեպտեմբերի 2-ից 6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նախատեսված են հանդիպումներ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, նաև գործարար շրջանակների հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv