Items filtered by date: Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2018
Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2018 23:51

Էպիկենտրոն 30.11.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Անձրևոտ Կոտայքում համակիրների հետ են հանդիպել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները: Թե ինչ ծրագրեր են իրականացնելու ընտրվելու դեպքում, խոսել են կոտայքցիների հետ հանդիպմանը: Դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարի թեկնածուն ներկայացրել է արած-չարածը, ասել՝ տխուր դեմքով վարչապետ Հայաստանում էլ չի լինելու, քննչական մարմինները սկսել են աշխատել անկաշկանդ, իսկ կաշառք վերցնող պաշտոնյային խիստ պատիժ է սպառնում:

Խոշոր յուրացումների նոր դեպքեր են բացահայտել Ոստիկանության և Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցները: Դրանցից մեկը կապված է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի հետ, որի նախկին տնօրենը պաշտոնավարման ընթացքում աշխատանքի է ընդունել իր մտերիմներին, նրանց անվամբ հաշվեգրել է աշխատավարձ, սակայն վերջիներն աշխատանքի չեն հաճախել, իսկ աշխատավարձի գումարը, որը կազմել է մոտ երկու միլիոն 483 հազար դրամ, յուրացրել է տնօրենը: Իրավապահ կառույցների մյուս ուշագրավ բացահայտումները՝ ներկայացվող տեսանյութում:

Իր անդրանիկ նիստն է գումարել «Լազարյան» նորաստեղծ ակումբը: Այն հայ-ռուսական համատեղ նախաձեռնություն է: «Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները գործընկերային են»,- ասել է ակումբի նախագահ Կոնստանտին Զատուլինը:« Մեր երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպում են և մտքեր փոխանակում: Հասկանալի է, որ Հայաստանում տեղի ունեցածը, որին այստեղ անվանում են հեղափոխություն, իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն ներքին, այլև արտաքին օրակարգի վրա»,-նշել է Զատուլինը: Արդեն օրվա երկրորդ կեսին նիստերի դահլիճ է եկել երկրորդ նախագահը: «Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: «Դժվար է ընկերություն անել մշտապես խնդրողների, կպչունների կամ նյարդայնացնողների հետ: Այդպիսի հարաբերությունները շատ արագ փոխակերպվում են վասալական կամ նյարդայնացնող հարաբերությունների»,-շեշտել է Քոչարյանը: Լրագրողները փորձել են երկրորդ նախագահից նաև այլ հարցերի պատասխաններ ստանալ: Նա, սակայն, հրաժարվել է հարցազրույցից:

Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 30.11.2018

Published in Մուլտիկնիկ

Իր անդրանիկ նիստն է գումարել «Լազարյան» նորաստեղծ ակումբը: Այն հայ-ռուսական համատեղ նախաձեռնություն է: «Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները գործընկերային են»,- ասել է ակումբի նախագահ Կոնստանտին Զատուլինը:«Որքանով տեղյակ եմ՝ ներկայում ոչ ոք այս հարաբերությունների բնույթը հարցի տակ չի դնում: Մեր երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպում են և մտքեր փոխանակում: Հասկանալի է, որ Հայաստանում տեղի ունեցածը, որին այստեղ անվանում են հեղափոխություն, իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն ներքին, այլև արտաքին օրակարգի վրա»,-նշել է Զատուլինը: Ըստ նրա՝  Հայաստանը և Ռուսաստանը ծավալում են հարաբերություններ տարբեր ոլորտներում, մինչդեռ ամենակարևորը պաշտպանության և անվտանգության ոլորտում տարվող աշխատանքներն են:

«Սահմանապահ սյունեցին պետք է ապրի արժանապատիվ կյանքով և աշխատանք գտնելու համար չբռնի արտագաղթի ուղին»,-նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասել է  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:  Ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝  ԲՀԿ նախագահը սահմանապահ սյունեցիներին վստահեցրել է, որ գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ դրանք  կարճ ժամանակում հնարավոր է կյանքի կոչել: 

«Սահմանապահ սյունեցին պետք է ապրի արժանապատիվ կյանքով և աշխատանք գտնելու համար չբռնի արտագաղթի ուղին»,-նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասել է  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:  Ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝  ԲՀԿ նախագահը սահմանապահ սյունեցիներին վստահեցրել է, որ գրագետ և պրոֆեսիոնալ  աշխատանքի շնորհիվ դրանք  կարճ ժամանակում հնարավոր է կյանքի կոչել: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։