×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018

Կառավարությունն առաջարկում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ: Այն հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները. կառավարության հերթական նիստում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարը: Գործադիրի անդամները հերթական զորակոչ և զորացրում կատարելու մասին որոշում ընդունեցին: Կզորակոչվեն արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացրել Գեղարքունիքի մարզում: Փաշինյանն ընտրողներին ներկայացրել է ինչպես իր ղեկավարած քաղաքական ուժի ծրագրերը, այնպես էլ անդրադարձել քարոզարշավի ընթացքում տեղ գտած տարբեր երևույթների: «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդը կոչով դիմել է Արցախի իշխանությանը՝ հորդորելով նախագահ Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին:

Շարունակվում է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Գերմանիա: Կանցլերի նստավայրում կայացել է Արմեն Սարգսյանի և Անգելա Մերկելի հանդիպումը։ Քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, վիզաների ազատականացման հնարավորությանը վերաբերող հարցեր: «Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը: Նախագահը ելույթ է ունեցել գերմանական «Բերթելսման» հիմնադրամում, ներկայացրել Հայաստանի առավելություններն ու դերը՝ որպես գործընկեր: Ավելի ուշ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Արամ Խաչատրյանի 115 ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանրահավաք է անցկացրել Տավուշի մարզում: Իջևան քաղաքում ԲՀԿ առաջնորդը հանգամանալից ներկայացրել է «Իմ խոսքը գործ է», «Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր» կարգախոսի հիմքում դրված նախընտրական ծրագրի դրույթները, խոսել սահմանամերձ և սահմանապահ Տավուշի հիմնախնդիրների մասին: Գագիկ Ծառուկյանը տավուշցիներին վստահեցրել է՝ անկախ նրանից, թե ով որքան տոկոս կստանա առաջիկա ընտրությանը, ինքը միշտ եղել է և շարունակելու է լինել ժողովրդի կողքին :

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանրահավաք է անցկացրել Տավուշի մարզում: Իջևան քաղաքում ԲՀԿ առաջնորդը հանգամանալից ներկայացրել է «Իմ խոսքը գործ է», «Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր» կարգախոսի հիմքում դրված նախընտրական ծրագրի դրույթները, խոսել սահմանամերձ և սահմանապահ Տավուշի հիմնախնդիրների մասին: Գագիկ Ծառուկյանը տավուշցիներին վստահեցրել է՝ անկախ նրանից, թե ով որքան տոկոս կստանա առաջիկա ընտրությանը, ինքը միշտ եղել է և շարունակելու է լինել ժողովրդի կողքին :

Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018 10:40

Էպիկենտրոն 29.11.2018

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018 10:39

Մուլտիկնիկ 29.11.2018

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։