Items filtered by date: Երկուշաբթի, 19 Նոյեմբերի 2018
Երկուշաբթի, 19 Նոյեմբերի 2018 23:12

Էպիկենտրոն 19.11.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Ֆրանսիային ուղղված սպառնալիքից հետո բողոք ԱՄՆ դեմ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Միացյալ Նահանգներ կատարած այցից Ադրբեջանը հերթական անգամ հիստերիայի մեջ է: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու հետ կապված բողոք կներկայացնի ԱՄՆ-ին: Միացյալ նահանգներում գտնվող Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է հարևան երկրի պահվածքը՝ այն բնորոշելով հիստերիկ:

Օրակարգի մեկ հարցով արտահերթ նիստ է գումարել Կառավարությունը, այն վարել է փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Նիստում գործադիրը հավանություն է տվել հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացրած 2019 թվականի պետական բյուջեի նախագծում կատարված փոփոխություններին, նաև ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում քննարկման ժամանակ ընդունված առաջարկներին ու եզրակացություններին: Կառավարությունում նաև անդարադարձել են սոցկայքերում լայնորեն քննարկվող «խոպանչիներին» հարկելու մասին խոսակցություններին,ընդգծելով, որ նման նախագիծ չկա: Նշենք, որ ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները:

«Երևանի քաղաքապետարանն ապաքաղաքական մարմին է: Մենք միայն ապահովում ենք ընտրատեղամասերի կահավորումը»,- անդրադառնալով առաջիկա ընտրություններին ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նախորդ պրակտիկայի շարունակությունը չի լինելու: Այս մասին Հայկ Մարությանը խոսել է քաղաքապետարանում «Իլ դը Ֆրանսի» շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ հանդիպմանը: Ֆրանսիական պատվիրակությունը Երևանում է՝ առկա գործակցությունն առավել ամրապնդելու նպատակով:

«ԲՀԿ-ն առաջիկա քարզարշավին ներկայացնելու է իր կադրային ներուժը, ծրագրային դրույթները և փորձելու է առավելագույն ներգրավվածություն ունենալ խորհրդարանում»,- Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Խմբակցությունների ներկայացուցիչները պատասխանել են ներքաղաքական հարցերին, անդրադարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված Հայաստան-Բելառուս ՝ վերջերս սրված դիվանագիտական առճակատումներին: Ահարոն Հայրապետյանն է պատմում:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։