×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Շաբաթ, 07 Ապրիլի 2018
Շաբաթ, 07 Ապրիլի 2018 23:15

Էպիկենտրոն 07.04.2018

Published in Էպիկենտրոն

Արարատի մարզի Դարբնիկ գյուղում այսօր կրկին հիշել են Ապրիլի քառօրյա պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Եսայանին: Դարբնիկի միջնակարգ դպրոցի Ժորա Եսայանի անվան նախնական զինվորական պատրաստության դասարանում տեղի է ունեցել բաց դաս, որից հետո դպրոցի աշակերտները շնորհավորել են Ժորայի մորը՝ տիկին Մարինեին, ապրիլի 7-ի կապակցությամբ, և  երախտագիտություն հայտնել հերոս զավակ դաստիարակելու համար:

 Բնակարանամուտ Զեյթուն 2- ում, հիմնարկեք Զեյթուն – 3 – ում և մի հսկայական թաղամասի նախագծի՝ «Վերածնունդ» երիտասարդական ավանի նախագծի ներկայացում  նախագահ Սերժ Սարգսյանին:Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին բնակարանային ապահովության սոցիալակն ծրագիրը արդեն 10 տարի իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորումը:

2018 թվականի ապրիլի 22-ից ԱՄՆ-ը վերագործարկում է GSP՝ ընդհանրացված արտոնությունների համակարգի տրամադրումը Հայաստանի համար: Հրամանագիրը ստորագրվել է ՄՆ նախագահը: Եվրամիության ընդհանրացված արտոնությունների համակարգը մշակված է միջազգային առևտրի միջոցով գործընկեր պետությունների տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով:

Մայրության և գեղեցկության տոնը՝ լավագույն առիթ գնահատելու բոլոր այն կանանց, որոնք ակտիվ դերակատարում են ունեցել մեր երկրի զարգացման ու բարգավաճման գործում: ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանն ապրիլի 7-ի կապակցությամբ Գագիկ Ծառուկյանի անունից պարգևների է արժանացրել կուսակցության բոլոր այն նվիրյալ կանանց, որոնք եղել են քաղաքական թիմի կողքին հիմնադրման օրից և ունեցել են ակտիվ ներդրում   կուսակցության կայացման ու զարգացման ճանապարհին:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնը և արտասահմանյան հայտնի «Օմնյա Թեք» ընկերությունը Հայաստանում սկսում են հերթական խոշոր ներդրումային նախագիծը: Առաջին քայլերից մեկը լինելու է կրիպտոարժույթի արտադրությունը: Դրանից զատ բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա իրականացվելու են նոր ծրագրեր և տեխնոլոգիական խոշոր նախագծեր: Այդ գործին, ի թիվս 500 արտասահմանյան ընկերությունների, կմիանան նաև այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Ֆեյսբուքը, Գուգլը և Ամազոնը: Կհիմնվի նաև հսկայական տեխնոպարկ և տվյալների փոխանակման կենտրոններ: Առաջիկա 2 տարում ներդրումների ծավալը կգերազանցի 2 միլիարդ դոլարը:  «Օմնյա Թեք» ընկերության հիմնադիր Ռոբերտ Վելգը նշել է, որ Հայաստանում ներդրումներ կատարելիս հաշվի են առել Գագիկ Ծառուկյանի հանդեպ վստահությունը:

Շաբաթ, 07 Ապրիլի 2018 11:24

Անցուդարձ 07.04.2018

Published in Անցուդարձ
Շաբաթ, 07 Ապրիլի 2018 11:20

Ես կամ 07.04.2018 Էմմա Պետրոսյան

Published in Ես կամ
Շաբաթ, 07 Ապրիլի 2018 11:18

Էպիկենտրոն 06.04.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։