×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երկուշաբթի, 08 Հոկտեմբերի 2018

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Քննարկվել են երկրի ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։ Հանդիպումից հետո վարչապետն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ստորագրել են հուշագիր՝  2018 թ-ի դեկտեմբերին Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու վերաբերյալ:

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի <<Քեզ համար Ազնավուր>> խորագրով համերգ: Այն նվիրված է լինելու լեգենդար շանսոնյեի  հիշատակին: Հնչելու են  Ազնավուրի ամենասիրված ստեղծագործությունները, նաև որոշ երգերի հայերեն տարբերակներ: Համերգին սպասվում են անակնկալներ և հատուկ հյուրեր արտերկրից:

Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն,  եղել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, որը հանրությանն առավելապես հայտնի է Ալրաղացի Լյովիկ մականվամբ: Ինչպես հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից , Լևոն Սարգսյանը լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, ավազակային մի շարք հարձակումներ գործած  հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱԱԾ տրամադրած տեսանյութը:

Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 8-ն այսուհետև նշվելու է որպես քննչական կոմիտեի աշխատակցի օր: Առաջին տոնական օրը քննիչներին առաջինը  շնորհավորել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ-քաղաքացի հարաբերությունները նոր ռելսերի վրա են ու գնում են երազանքների երկիր կառուցելու ճանապարհով: Տոնի առթիվ լավագույն աշխատակիցները պարգևատրվել են: Միջոցառումից հետո Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել ԱԱԾ և ՀՔԾ պետերի սկանդալային հեռախոսազրույցի գաղտնալսման գործի ընթացքին:

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Երևանի ավագանու ԲՀԿ նորընտիր անդամների, տարածքային գրասենյակների պատասխանատուների, աշխատակիցների  և աջակիցների հետ:  Կուսակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած թիմակիցներին, մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Գագիկ Ծառուկյանը Երևանի ավագանու նորընտիր անդամներին հորդորել է մշտապես բարձրաձայնել Երևանի առաջնահերթ խնդիրները, ակտիվ մասնակցություն ունենալ դրանք հաղթահարելու գործում:

Երկուշաբթի, 08 Հոկտեմբերի 2018 17:03

Էպիկենտրոն 08.10.2018

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 08 Հոկտեմբերի 2018 17:03

Անցուդարձ 08.10.2018

Published in Անցուդարձ

Երևանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա մեկնարկը տրված է: Վեց օր շարունակ մեր մայրաքաղաքը կլցվի Ֆրանկոֆոնիայի շնչով: «Ապրել միասին» կարգախոսով  միջազգային միջոցառումն ամենախոշորն է Հայաստանի պատմության մեջ: Գագաթաժողովն աննախադեպ է ֆրանկոֆոն երկրների նախագահների, փոխնախագահների, վարչապետերի մասնակցության թվով: Մեր երկրում կյուրընկալվեն 26 պետության ղեկավարներ, 2 փոխնախագահ, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ, նաև Մոնակոյի արքայազնը: Միջոցառումներին մասնակցելու համար մեր երկիր է ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչ, այդ թվումª պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ: Իր բովանդակությամբ այս գագաթնաժողովն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ՝ պայմանավորված  նաև մեր երկրի հանդեպ մեծ հետաքրքրությամբ «

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի Ֆրանկոֆոնիայի ավանը: Ազատության հրապարկում  20-ից ավելի տաղավար է  տեղադրվել, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկրի առանձնահատկությունները:  Հայաստանի տաղավարում արտացոլված է երկրի զբոսաշրջային գրավչությունը, բոլոր մարզերի ու Արցախի գունային ամբողջ ներկապնակը: Իսկ Ֆրանսիայի  տաղավարում երկիրն  է՝ իր ամբողջ հմայքով ու բազմազանությամբ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։