Items filtered by date: Հինգշաբթի, 11 Հոկտեմբերի 2018
Հինգշաբթի, 11 Հոկտեմբերի 2018 22:15

Էպիկենտրոն 11.10.2018

 

 

Published in Էպիկենտրոն

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյան խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ՝ ,Եդինայա Ռոսիաե խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը և պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, մեկ րոպե լռությամբ հարգել 1915թ-ի անմեղ զոհերի հիշատակը: Եդինայա Ռոսիա խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը ևս մեկ անգամ դատապարտել է 103 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյան խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ՝ ,Եդինայա Ռոսիաե խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը և պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, մեկ րոպե լռությամբ հարգել 1915թ-ի անմեղ զոհերի հիշատակը: Եդինայա Ռոսիա խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը ևս մեկ անգամ դատապարտել է 103 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը:

Հինգշաբթի, 11 Հոկտեմբերի 2018 20:30

Անցուդարձ 11.10.2018

Published in Անցուդարձ

Երկար սպասված իրադարձություն հայկական գեղասահքում: Իրինա Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի մարզադպրոցում այսօր մեկնարկել է գեղասահքի երիտասարդական գրան պրի , որին մասնակցում են մարզաձևի ուժեղագույն երիտասարդ ներկայացուցիչները: Հայկական սպորտի համար կարևորագույն իրադարձությանը հետևել է մեր մարզական մեկնաբան Արամ Մանուկյանը:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությունից և ելույթներից հետո 1+4 ձևաչափով մեկնարկել է լիագումար նիստի աշխատանքը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին: Առաջիկա երկու տարիներին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը կնախագահի մեր երկիրը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է Շալ Ազնավուրի կեցավայր, շրջել սրահներով, խոսել նրա մեծության մասին ու հայտարարել, որ իրագործելու են Ազնվուրի անավարտ գործերը: Ազնավուրի կեցավայրը նախատեսվում է դարձնել կենտրոն, որտեղ կգործի ինտերակտիվ թանգարան, մեդիադարան, ձայնագրման ստուդիա և ամիֆիթատրոն: Ազնավուրի թանգարանն առաջին այցելուներին կընդունի միայն երկու տարի անց:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի թեման և կարգախոսը՝ ,Ապրել միասինե հույս է ներշնչել միջոցառման բոլոր մասնակիցներին: Բացման հադիսավոր արարողությանն իրենց ողջույնի խոսքն են հղել ֆրանկոֆոն երկրների առաջնորդները: Մինչև կեսօր ելույթ են ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Մոնկայոի արքայազն Ալբերտ 2-ը և 10-նյակ այլ երկների ղեկավարներ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու հայոց հողը կարող են դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ:


Հինգշաբթի, 11 Հոկտեմբերի 2018 19:26

Dr. Դավիթ 11.10.2018

Published in Dr. Դավիթ

Այս տարի լրացել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև ստորգրված համագործակցության հուշագրի 10-ը տարին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի խոշորագույն՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի գլխավորությամբ: Քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական-գործընկերային հարաբերությունների, միջխորհրդարանական, միջկուսակցական և միջխմբակցային կապերը խորացնելու վերաբերյալ հարցեր: Սերգեյ Նեվերովն ասել է, որ արտահերթ ընտրություններից հետո էլ ԲՀԿ-ի հետ հարաբերությունները կշարունակվեն և համոզմունք հայտնել, որ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն կստանա ժողովրդի վստահության քվեն:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։