Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս Շառլ Ազնավուրին՝ Հայաստանի զավակին, որը դարձավ ֆրանսերենով սիրային երգերի ամենահայտնի դեսպանը. իր սերն ու ցավակցությունները Ազնավուրի ըտանիքին այսպես է փոխանցել Սելին Դիոնը:Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է ամբողջ մարդկության համար: Միջազգային մամուլը հեղեղված է Մեծ Հայի կյանքի ու անցած ճանապարհի մասին նյութերով, իսկ պարբերականների գլխագրերում միայն Շառլի անունն է: Հայ ֆրանսիացու կամ ֆրանսիացի հայի, ինչպես ինքն իրեն ասում էր մեծն շանսոնյեն, հարգանքի, հիշատակման խոսքեր են ուղղել ոչ միայն միջազգային շոուբիզնեսի, ներկայացուցիչները, այլև քաղաքական գործիչները և այլ հանրային դեմքեր:
Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում է բնակվում Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը: Տիկին Իրման վերջերս հեռուստատեսությամբ դիտել է իր հռչակավոր պապի ծննդյան 150 ամյակին ընդառաջ Գագիկ Ծառուկյանի՝ Դսեղ կատարած այցի մասին տեսանյութը և ցանկություն հայտնել իր երախտագիտությունը հայտնել Ծառուկյան ընտանիքին: Այս նպատակով Էպիկենտրոնը կապ է հաստատել Իրմա Սաֆրազբեկյանի հետ: Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը օրերս այցելել էր Հովհաննես Թումանյանի հայրական օջախ, պատրատակամություն հայտնել լուծել ոչ միայն մեծ բանաստեղծի տուն-թանգարանի բոլոր խնդիրները, այլև անել ամեն ինչ, որ 2019 թ փետրվարի 19-ին մեծ լոռեցու 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներն անցնեն ամենաբարձր մակարդակով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv