×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2018

Տարբեր տարիներին Պաշտպանության նախարարության համար նախատեսված մատակարարումները չկատարած «Հայնեթ» ընկերությունը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 339 միլիոն դրամ: Վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի հայտնած տվյալների և տրամադրած փաստաթղթերի հիման վրա նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական վարչությունում օգոստոսի 6-ին հարուցվել էր քրեական գործ: Նախնական տվյալներով՝ Հայաստանումում գործող մոտ 10-ը առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան տասը միլիարդ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։ Նախաքննությունը շարունակվում է: Օրվա քրեաիրավական լրահոսի մյուս ուշագրավ նորություններն առանձնացրել է Իզաբելլա Հովհաննիսյանը:

Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2018 18:54

Ձայնային հարված 26.10.2018

Published in Music Սթար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կայացել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների և պատկան մարմինների ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը՝ աջ ղեկով մեքենաների ներկրման թեմայով: Քննարկման ընթացքում ակտիվիստներն առաջարկել են նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ աջ ղեկով մեքենաների արգելքի կասեցման և Վրաստանում մնացած մեքենաների ներկրման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով: Հակառակ կողմն էլ ներկայացրել է աջ ղեկով մեքնենաների ներկրման արգելքի նպատակահարմարությունը և երթևեկության անհարմարություններն այդ մեքենեները շահագործելիս : Քննարկմանը հետևել է Հակոբ Գևորգյանը:

 

Ռուասատանի հետ կնքված գազի գնման պայմանագրում անընդունելի կետեր կան: Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ-ի Քննիչ հանձնաժողովի հերթական նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ԱԺ-ի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա արդեն հանդիպել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնականատարի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ: Հաջորդ շաբաթ խորհրդարանում ՀԷՑ-ը կներկայացնի առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագրերը: Նախնական պայմանավորվածություն կա նաև Գազպրոմ Արմենիայի ղեկավարության հետ:

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն այսօր երկրորդ անգամ հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: Խորհրդարանն այն քննարկելու է հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստում, որը նախաձեռնել են «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: Եթե այս անգամ էլ փաթեթը չընդունվի, ապա դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունը կկազմակերպվի գործող Ընտրական օրենսգրքով: Հոկտեմբերի 31-ին հրավիրված արտահերթում էլ քննարկվելու է Համաներման նախագիծը, սակայն ի տարբերություն Ընտրական օրենսգրքի, պետիրավական հանձնաժողովն այն քննարկելու է դռնփակ: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի պնդմամբ՝ համաներման մասին նախագիծը հրապարակելը հակասում է հանրային շահերին և այն չպետք է տեղադրվեր Ազգային ժողովի կայքում:

Այսօր տեղի են ունեցել այս գումարման Ազգային Ժողովի ամենայն հավանականությամբ վերջին ճեպազրույցները: 4 խմբակցությունների ներկայացուցիչներն, ի թիվս բազմաթիվ հարցերի, անդրադարձել են նաև Նոր Ընտրական Օրենսգրքին, խորհրդարանի առաջիկա ընտրությանն ու Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավորներից մեկին առնչվող կոռուպցիոն սկանդալի մասին հայտարարությանը: Լրագրողներին ամենաշատը հետաքրքրել է, թե ինչպիսի ցուցակներով են քաղաքական ուժերը մասնակցելու ընտրություններին և ով որ տեղի համար է պայքարելու:«ԲՀԿ ամբողջ քաղաքական թիմը համարում է, որ կուսակցության ցուցակը պետք է գլխավորի անձամբ Գագիկ Ծառուկյանը»,-հայտնել է Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ նշել է, որ Հանրապետականը դեռ չի որոշել կմասնակցի առաջիկա ընտրությանը թե ոչ, և արդյոք ՀՀԿ նախընտրական ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը:

Հայաստանին անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Քաղաքական բլոկը հեղափոխությունից հետո կայացած է, իսկ տնտեսական հեղափոխություն տեղի չի ունեցել: Անդրադառնալով երկրի տնտեսական քաղաքականությանը՝ ասել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրա դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում առանց տնտեսական հեղափոխության տնտեսությունը չի կարող զարգանալ: Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ տնտեսական շուտափույթ բարեփոխումներ չիրականացնելու դեպքում կարձանագրվի տնտեսության և քաղաքականության խզում:

Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2018 12:11

Հայաստանը Եվրոպայի նոր չեմպիոն ունի

Հերթական հաղթական լուրը մարզաշխարհից: Հայաստանը 2-րդ ոսկե մեդալն է նվաճել Լեհաստանի Զամոսկ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Այս անգամ մեր ծանրորդներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 94 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, ով երկամարտում ցույց է տվել 368 կգ արդյունք: Հիշեցնենք, որ երեկ էլ պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Անդրանիկ Կարապետյանը : Հայ մարզիկը սահմանել է նաև Եվրոպայի ռեկորդ:

Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2018 11:10

Էպիկենտրոն 26.10.2018

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2018 11:10

Անցուդարձ 26.10.2018

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։