Items filtered by date: Երեքշաբթի, 18 Հունիսի 2019
Երեքշաբթի, 18 Հունիսի 2019 22:15

Էպիկենտրոն 18.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ուրբաթ օրը խորհրդակցական սենյակ գնալուց հետո այսօր ներկայացրել է դատարանի որոշումն ինքանաբացարկի միջնորդության վերաբերյալ։ Դատարանը որոշել է մերժել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի և գործով պաշտպանների՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական նիստն ունեցել է անակնկալ շարունակություն։ Դատախազների խնդրանքը, շարունակել նիստը մինչև բողոքների քննության ավարտը թեև չի մերժվել, սակայն նիստը հետաձգվել է։

Ազգային ժողովում այսօր հայտարարությունների օր էր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են հանրային հնչեղություն ունեցող մի շարք խնդիրների: Նաիրա Զոհրաբյանը խոսել է սոցիալական ցանցերում անպարկեշտ վարք դրսևորող օգտատերերի մասին, կոչ արել չդրսևորել ատելություն: Միքայել Մելքումյանն էլ, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին և Արցախի շուրջ վերջին զարգացումներին, գերարդիական է համարել Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքման անհրաժեշտությունը: Երևանցիների խնդիրների մասին էլ բարձրաձայնել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

--

Երեքշաբթի, 18 Հունիսի 2019 20:45

Անցուդարձ 18.06.2019

Published in Անցուդարձ

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ բուն գործով դատական նիստն այսօր հետաձգվել է Գրիգորյանի՝ դատարան չներկայանալու պատճառով: Մեղադրող դատախազները միջնորդություն են ներկայացրել պարզելու, թե ինչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը, արդյոք դրանք համատեղելի են կալանքի հետ, որից հետո թեժ և լարված վիճակ է ստեղծվել դահլիճում: Նիստին ներկայացած Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի կինը, հրաժարվել է պատասխանել քրեական գործի վերաբերյալ հարցերին, միայն անդրադարձել է իր ծիրանի այգում բռկված հրեդեհին: Դատարանն այսօր նաև պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահից գրություն է ստացել,որով կոմիտեն ցանկանում է պարզել,թե որքան է կազմում Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացրել է հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստը, որտեղ հանգամանորեն ներկայացվել են կառույցի նոր տեսլականն ու ռազմավարությունը, քննարկվել են 2018թ-ին կյանքի կոչված ծրագրերն ու 2019թ-ի առաջնահերթությունները։ Նիստը վարել է ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա խոսել է կառույցի գործունեությունը փոխելու անհրաժեշտության մասին, շեշտել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն:

Գերհագեցած օրակարգով մեկնարկել են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի աշխատանքները: Սահմանված օրակարգով առաջինը քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության հարցը : Նրան խորհրդարանականներին է ներկայացրել նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը։ Արձագանքելով իրեն ամենից հաճախ ուղղվող հարցադրումներից մեկին՝ Վահե Գրիգորյանը չի թաքցրել, որ ունի ընկերներ իշխող խմբակցության շարքերում, սակայն միևնույն ժամանակ ավելացրել է՝ երդում տալու պահից սկսած դատավորներն այլևս ընկերներ չեն ունենում: Նիստին զուգահեռ խորհրդարանի շենքի մետ անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Վահե Գրիգորյանի: Ի վերջո, ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ Գրիգորյանն ընտրվել է ՍԴ դատավորի պաշտոնում:

Երեքշաբթի, 18 Հունիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 18.06.2019

Published in Մուլտիկնիկ

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ խմբակցությունը ՍԴ դատավորի թեկնածուի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի ազատ քվեարկության միջոցով: Լրագրողները ԲՀԿ ղեկավարի կարծիքն են հարցրել նաև նախօրեին կայացած ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման, քննչական կոմիտե ներկայանալու և ներքաղաքական այլ հարցերի վերաբերյալ:

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ խմբակցությունը ՍԴ դատավորի թեկնածուի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի ազատ քվեարկության միջոցով: Լրագրողները ԲՀԿ ղեկավարի կարծիքն են հարցրել նաև նախօրեին կայացած ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման, քննչական կոմիտե ներկայանալու և ներքաղաքական այլ հարցերի վերաբերյալ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։