Items filtered by date: Ուրբաթ, 28 Հունիսի 2019
Ուրբաթ, 28 Հունիսի 2019 22:17

Էպիկենտրոն 28.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 28 Հունիսի 2019 20:30

Անցուդարձ 28.06.2019

Published in Անցուդարձ

Այսօր Ազգային ժողովում քննարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Դրանով նախատեսվում է 1 տոննա արտահանվող մետաղի համար 80.000 դրամ պետտուրք սահմանել։ Այս կապակցությամբ դեռ նախորդ հինգշաբթի տնտեսվարողները կառավարության և ՊԵԿ–ի մոտ բողոքի ակցիա էին արել` նշելով, որ եթե սկսեն պետտուրք վճարել, ուղղակի սնանկացման կգնան։

Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջաններում 14 համայնք վնաս է կրել ուժեղ կարկուտից: Առավել շատ տուժել է Մարմաշեն խոշորացված համայնքի Շիրակ գյուղը: Մարզային հանձնաժողովը, համայնք առ համայնք շրջելով, գնահատում է վնասի չափը:

«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին փոխելու հարց դրված չէ, իսկ Սասուն Միքայելյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ տեղեկություններ իշխանական վերնախավում չեն շրջանառվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Ի թիվս այս հարցերի՝ ԱԺ խոսնակն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպմանը, Ռուբեն Ռուբինյանի՝ ԵԽԽՎ-ի քվեարկությանն ու այլ ուշագրավ թեմաների։

Ավտոներկրողներն այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել, իսկ կիրակի իրենց խնդիրը ներկայացնելու նպատակով պատրաստվում են այցելել կառավարական առանձնատներ, որտեղ բնակվում է Նիկոլ Փաշինյանը: Ավտոներկրողները բարձրաձայնել են ապօրինությունների շղթայի մասին, որն, ըստ նրանց՝ սկսվում է Բագրատաշենի անցակետից, այնուհետև տարածվում բոլոր գործընթացներում՝ գների սահմանումից մինչև հաշվառում: Ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բողոքավորների մեկ այլ խումբ՝ Կոնդի բնակիչները ևս հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, իրենց տարիներ շարունակ սպասված բնակարանները ստանալու ակնկալիքով:

Հայաստանի խորհրդարանն այսօր հրավիրած արտահերթ նիստում հաստատել է ՏՄՊՊՀ 2 նոր անդամներին: Կարեն Սեդրակյանի և Էդգար Ճաղարյանի թեկնածությունները ներկայացրել է վարչապետը: Պատգամավորները նրանց հարցեր են ուղղել, հանդես եկել հանձնաժողովի գործունեության վերաբերյալ գնահատականներով: Այսօրվա արտահերթի օրակարգում եղել են նաև կառավարության ներկայացրած բազմաթիվ այլ նախագծեր ու փաթեթներ: Գործադիրը ցանկանում է հեշտացնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մատուցած ծառայություններից օգտվելու մեխանիզմը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամներն այսօր ամփոփել են կուսակցության նորընտիր վարչության, գործադիր մարմնի գործունեության 100 օրը։ Կուսակցության նորընտիր վարչությունը հանդիպումներ է ունեցել հայկական երկու հանրապետությունների նախագահների, քաղաքական ուժերի նաև արտասահմանյան երկրների դեսպանների հետ։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին: Հավաքականի նախկին մարզիչը ՀԱՕԿ նախագահի մոտ էր եկել խնդրելու նրա աջակցությունը, որպեսզի հայկական բռնցքամարտը չտուժի, քանզի առաջիկայում Ճապոնիայի մայրաքաղաքում կայանալիք օլիմպիական խաղերն են, և պետք է արժանավույնս ներկայանալ Տոկիո 2020-ին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։