«Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացրել է հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստը, որտեղ հանգամանորեն ներկայացվել են կառույցի նոր տեսլականն ու ռազմավարությունը, քննարկվել են 2018թ-ին կյանքի կոչված ծրագրերն ու 2019թ-ի առաջնահերթությունները։ Նիստը վարել է ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա խոսել է կառույցի գործունեությունը փոխելու անհրաժեշտության մասին, շեշտել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն: