Items filtered by date: Երեքշաբթի, 11 Հունիսի 2019
Երեքշաբթի, 11 Հունիսի 2019 22:30

Էպիկենտրոն 11.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 11 Հունիսի 2019 20:30

Անցուդարձ 11.06.2019

Published in Անցուդարձ

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի ծննդյան տարեդարձն է: Նա կդառնար 24 տարեկան: Հերոսի ընտանիքի անդամներն ու ընկերները եղել են Եռաբլուրում, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: 2016թ.-ի ապրիլի 2-ին Բագրատն ընկերների հետ արիաբար մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:

Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Բակո Սահակյանի մեկ այլ որոշմամբ՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից և նշանակվել Արցախի ոստիկանության պետ: Այսքանով հայկական երկրորդ հանրապետության ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունները չեն ավարտվում: Մանրամասները՝ Արցախից ստացած տեսանյութում:

Երեքշաբթի, 11 Հունիսի 2019 18:14

Ե՞րբ և որքա՞ն կբարձրանա կենսաթոշակը

Հայաստանցիների կենսաթոշակը 2020 թվականին կբարձրանա, թե որքան, դեռ հայտնի չէ: Այս մասին խորհրդարանում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ով ներկայացնում էր նախորդ տարվա  բյուջեի կատարողականը: Փոխնախարարը  նշել է, որ պետությունը նախատեսում է բարձրացնել թե՛ նվազագույն կենսաթոշակը, թե՛ քայլեր ձեռնարկել, որ բարձրանա նաև միջին կենսաթոշակը: Բյուջեն ներկայացնելու համար խորհրդարանում էր նաև Առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանն այդպես էլ չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք , հետևելով դատարանի որոշմանը, պատրաստվում է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից:

«Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը շատ կառուցողական է անցել, իսկ Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան սպասվում է այս տարվա հոկտեմբերին», - հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Կրեմլը մնում է այն դիրքորոշմանը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի առանց էսկալացիայի, և կարգավորման վերաբերյալ վերջնական որոշումը լինելու է հակամարտող կողմերինը: Դեսպանը նաև անդրադարձել է ռուսական գազի գնին, ասել, որ դրա շուրջ բանակցությունները շարունակվում են: Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է նաև Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալու հարցին և ռուսական զենքի նոր խմբաքանակի մասին` Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը:

Խորհրդարանում իրենց անցած տարվա բյուջեի կատարողականն են ներկայացրել նաև Քաղաքաշինության և Կադաստրի պետական կոմիտեները: Պատգամավորներն Անշարժ գույքի պետական կոմիտեի ղեկավարից հետաքրքրվել են, թե ո՞րն է քաղաքի ամենաթանկ առանձնատունը կամ բնակարանը, և դրա համար որքա՞ն գույքահարկ է վճարվում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էլ հայտնել է, որ իրենց համար առաջնահերթ է նոր ու արագընթաց ճանապարհների կառուցումը:

Խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ նիստից բացի այսօր տեղի է ունեցել նաև Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի բուն գործով դատավարությունը: Նախկին գեներալն այս նիստին ևս չի մասնակցել՝ ի տարբերություն կնոջ: Դատական նիստի ընթացքում ընթերցվել է նաև «Սևան» քրեակատարողկան հիմնարկի դատապարտյալ Աշոտ Իսախանյանից ստացված ուշագրավ մի գրություն: Դրանով Իսախանյանը հայտնել է, որ տարիներ առաջ Մանվել Գրիգորյանը 22 օր իրեն շղթայակապ պահել ու խոշտանգել է: Դատարանը որոշում է կայացրել գրության ընթացքի վերաբերյալ:

Այսօր մեկնարկել են ֆիզիկա առարկայի միասնական քննությունները: Անցած տարվա համեմատ այս տարի ֆիզիկայի քննություն հանձնող շրջանավարտների թիվը գրեթե անփոփոխ է: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ կենտրոնացված կարգով անցկացվող քննությունների թիվը առաջիկա տարիներին կմեծանա:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։