Items filtered by date: Շաբաթ, 18 Հուլիսի 2020
Շաբաթ, 18 Հուլիսի 2020 23:30

Ավտո դրայվ 18.07.2020

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 18 Հուլիսի 2020 22:40

Էպիկենտրոն 18.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ի պատասխան Հայաստանի սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների՝ այսօր բազմամարդ բողոքի ակցիա են անցկացրել նաև Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչները: Նրանք Հաագայում Ադրբեջանի դեսպանատան առջև ծածանել են հայոց եռագույնը, հայկական երաժշտության ներքո պարել, երգել և վանկարկել «Հայաստան», «Արցախ», «Ալիև՝ դիկտատոր» : Այդ ամենն ակնհայտորեն հունից հանել է դեսպանատան աշխատակիցներին, նրանք նախ ծածանել են իրեն երկրի դրոշները, իսկ ավելի ուշ սկսել են պլաստիկ շշեր նետել ակցիայի մասնակիցների ուղղությամբ։ Մեր հայրենակիցները բարձրախոսով սկսել են ներկայացնել տարբեր ժամանակներում Ադրբեջանի սադրիչ գործողությունները: «Ինչպես 90-ականներին ծնկի բերեցինք քո հորը , նույնն կերպ էլ քեզ ենք ծնկի բերելու, Ալիև»,-հայտարարել է մասնակիցներից մեկը:

Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի "ORBITER-3" տիպի անօդաչու թռչող սարք: Պաշտոնական Ստեփանակերտն ու փորձագիտական շրջանակները ադրբեջանական հերթական քայլը որակում են սադրիչ ու իրավիճակն ապակայունացնող: Չնայած անցնող շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարը խախտվել է ավելի քան 500 անգամ, արձակվել է 6000 կրակոց, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hարաբերական կայունությունն այս պահին պահպանվում է:

Հայկական սփյուռքը տարբեր ակցիաների միջոցով շարունակում է իր աջակցությունը հայտնել հայկական բանակին և բարձրաձայնել Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին: Ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի ակցիա է կազմակերպվել Մյունխենի Օդենսպլաց հրապարակում: Տեղի հայերը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել են Բաքվից Երևանին ուղղվող միջուկային պատերազմի սպառնալիքներին: Ցուցարաները Գերմանիայի իշխանությանը կոչ են արել զսպել Թուրքիային, որն այս օրերին ակտիվորեն հանդես է գալիս Ադրբեջանի ագրեսիան սատարող գործողություններով:

Վարչապետը ԶՈՒ ղեկավար կազմի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը: Նիկոլ Փաշինյանը դրվատանքով է խոսել հայոց բանկի մասին՝ հայտարարելով, որ Հայաստանի զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ալիևի կառուցած միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին: Անդրադառնալով Մեծամորի ատոմակային հարվածելու Բաքվի սպառնալիքին՝ վարչապետը հայտարարել է.«Այդպիսի գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա միջազգային արձագանքի և հետաքննության»:

Երեկվանից իրավիճակը նույնն է նաև Սանկտ Պետերբուրգում, որտեղ ևս հայկական գյուղմթերքով բեռնատարները բախվել են խնդիրների: Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները դիմել են Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ ԻՎետա Տոնոյանը հայտնել է, որ խնդիրը մեծ արագությամբ լուծում է ստացել: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ ծիրանով բեռնված հայկական բեռնատարներին Սանկտ Պետերբուրգում գտնվող "LeoMall" առևտրի կենտրոնում տրամադրվել է անվճար կայանատեղի և տրվել է վաճառք իրականացնելու հնարավորություն:

Հայ-ադրբեջանական ամբողջ սահմանագոտու երկայնքով գիշերը հանգիստ է եղել, հրաձգային զենքերից կրակոցներ արձակվել են բայց, ոչ կանոնավոր, հայտնել է Ճգնաժամային կառավարման կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: Փոխարենը Արցախի երկնքում է հայտնվել հակառակորդի ԱԹՍ-ն և խոցվել պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ տևական անդորրի մասին դեռ վաղ է խոսել՝ նշելով, որ ԶՈՒ-ը շարունակում է իր վերահսկողության տակ պահել հակառակորդի բոլոր տեղաշարժերը:

Այս գիշեր Մոսկվայի հայերը արագորեն արձագանքել են "FOOD CITY" առևտրի կենտրոնում առաջացած խնդրին և գնել են հայկական ծիրանը, որի մուտքը շուկա ադրբեջանցիներն արգելել էին: FOOD CITY-ն պատկանում է հրեական ծագմամբ ադրբեջանցի մլիարդատերերի, որոնք սերտ բիզնես կապեր ունեն Ադրբեջանի իշխանության վերին օղակների՝ այդ թվում Ալիև ընտանիքի հետ: Խնդրին արձագանքելով՝ շուկա են այցելել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները, սակայն առևտրի կենտրոնի ղեկավարությունը հրաժարվել է պարզաբանում տալ, և նրանց դուրս է հրավիրել տարածքից:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։