Items filtered by date: Երեքշաբթի, 14 Հուլիսի 2020
Երեքշաբթի, 14 Հուլիսի 2020 22:10

Էպիկենտրոն 14.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին տուրը: Չեմպիոնության հարցը վճռվում էր հենց վերջին տուրում: Միմյանց հետ մրցում էին Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ Արմենիա»-ն և Հայաստանի գավաթակիր «Նոա»-ն: Ի տարբերություն օրեր առաջ կայացած խաղի՝ այս անգամ ուժեղ գտնվեց «Արարատ Արմենիա»-ն , որն առավելության հասնելով 2:0 հաշվով հռչակվեց Հայաստանի չեմպիոն:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Պաշտպանական կողմից Սեյրան Օհանյանի և երկրորդ նախագահի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական հետապնդումն ու գործն ուղարկել Սահմանադրական դատարան: Մեկ այլ միջնորդություն էլ ներկայացրել է տուժողներից Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչը, ըստ որի մեղադրող դատախազներից պահանջել են բացարկ հայտնել:

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Տիգրան Աբրահամյանի կանխատեսումներով՝ Ադրբեջանը,հնարավոր է, սահմանի լարվածությունը տեղափոխի այլ ուղղություն և ռազմական գործողություններ սկսի Նախիջևանի կամ Արցախի ուղղությամբ: Անդրադառնալով Ադրբեջանի բանակի գեներալի ու գնդապետի ոչնչացմանը՝ փորձագետը նշել է, որ նրանք իրենց երկրի վարած քաղաքականության ու արկածախնդրության զոհն են: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ տարածաշրջանում անկայունություն հրահրելու տեսանկյունից մտահոգիչ է համարել Թուրքիայի անվերապահ աջակցությունը Անդրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

Երեքշաբթի, 14 Հուլիսի 2020 20:15

Անցուդարձ 14.07.2020

Published in Անցուդարձ

Առաջնագծում ռազմական գործողություններ սանձազերծելուց բացի ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքների դիմել նաև համացանցում: Ադրբեջանցիներն այս ընթացքում ինտենսիվորեն DDoS հարձակումներ են գործել հայկական լրատվականների վրա, կոտրել հայ օգտատերերի էջերն ու իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակել: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս գործողություններն, ըստ ամենայնի, իրականացնում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները և հաշվի առնելով կոտրված օգտահաշիվների թիվը՝ առաջիկայում արտահոսքը կարող է շարունակվել:

Բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին երկրի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: Գագիկ Ծառուկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ և ջերմ փոխհարաբերությունները՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը: ԲՀԿ նախագահը կարևոր է համարել նաև արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Ֆրանսիայի ջանքերը՝ որպես համանախագահող երկիր:

Հայաստանը և Ադրբեջանն այսօր հայտնել են մարդկային կորուստների մասին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ոչնչացվել է ադրբեջանցի 7 զինծառայող, այդ թվում` մեկ գեներալ և մեկ գնդապետ: Հայկական կողմը հրապարակել է տեսանյութեր, որոնցում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը: ՀԱՊԿ-ն ընդգծել է իր պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Կրեմլի խոսնակը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։