Items filtered by date: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020
Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020 22:30

Էպիկենտրոն 13.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

ԱԺ-ն ավարտել է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը: «Նոր սահմանափակումների կիրառումը շարունակում է մնալ ամենաանցանկալի տարբերակը»,- խորհրդարանում հայտարարել է Տիգրան Ավինյանը: Չնայած դրական սպասումներին՝ մշակվել են նաև շփումների ու տեղաշարժի շեշտակի սահմանափակումների սցենարներ: Կառավարության որոշման վերաբերյալ խորհրդարանի խմբակցություններից առաջարկ էր ներկայացրել «Բարգավաճ Հայաստան»-ը, որը ,սակայն, չի ընդունվել: Դրանով առաջարկվում էր արտակարգ դրության ընթացքում թույլատրել հավաքների անցկացումը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ իրենք դեմ են քվեարկելու առաջարկի նախագծին:

Վարչապետը նշել է, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնալու: Քաղաքական գնահատականներ են հնչել նաև խորհրդարանում: Իշխանականները տեղի ունեցածը որակել են հերթական արկածախնդրություն: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ փորձ է արվել տպավորություն ստեղծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտն ունի տարածքային բնույթ: «Բարգավաճ Հայաստան»-ը բացթողումներ է արձանագրել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունում: Աժ նախագահն էլ Ադրբեջանի գործողությունների հարցով նամակներ է հղել միջազգային կառույցներին և ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին:

Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020 16:30

Մուլտիկնիկ 13.07.2020

Published in Մուլտիկնիկ

Խոր Վիրապից միայնակ ավտոերթ իրականացնելուց առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին և նախաձեռնության մի քանի անդամների: Մալյանն ավելի վաղ հայտնել էր, որ ավտոերթը կազմակերպվելու է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման ու առանց հանրային քննարկման ապօրինի օրենքներ ընդունելու դեմ: Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններին արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանը: Ավելի ուշ Մալյանն ու ՎԵՏՕ-ի անդամները բաց են թողնվել:

«Բարգավաճ Հայաստան», Հայ Հեղափոխական դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին որոշում: Այս մասին նշված է աշխատանքային խմբի տարածած հայտարարության մեջ: Ըստ այդմ, առաջարկվում է դադարեցնել անձանց՝ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացման անհիմն սահմանափակումը, փոխարենը՝ սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ: Աշխատանքային խումը հայտնում է, որ իշխանության կողմից իրենց առաջարկները մերժելու դեպքում քննարկում են արտակարգ դրության անհիմն սահմանափակումները վարչական դատարանի միջոցով վերացնելու հարցը:

Երկրում արտակարգ դրության ռեժիմը կրկին երկարաձգվել է: Այն կտևի մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 17-ը: Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատել է որոշումը: Դրա համար հիմք են հանդիսացել կորոնավիրուսային հիվանդության չնվազող թվերն ու տարածման տեմպերը: Նշենք, որ սա արդեն 4-րդ երկարաձգումն է: Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարել է, որ հնարավոր չէ արտակարգ դրությունն անվերջ երկարաձգել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կմշակվի օրենսդրական փաթեթ, որը թույլ կտա հասարակության առողջության մասին հոգ տանել ոչ թե արտակարգ դրության պայմաններում, այլ արտակարգ իրավիճակների: Այն իր սահմանափակումներով և ծանրությամբ կլինի շատ ավելի թեթև:

Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում: Ադրբեջանի սադրիչ գործողությունները սկսվել են երեկ ժամը 12:30-ի սահմաններում, երբ նրանք ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ են կատարել, ավելի ուշ կրկնել հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, ապա կորուստներ կրելով, հետ շպրտվել: Սահմանին մարտական ծառայություն իրականացնող հայ ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Իսկ հակառակորդի միայն մարդկային կորուստները այսօր առավոտվա դրությամբ 4-ն են: Ադրբեջանցիները կորցրել են նաև մեկ «Ուազ» մակնիշի ավտոմեքենա և մեկ թանկարժեք ԱԹՍ: ՊՆ Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին մանրամասներ է ներկայացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։