Այսօր կայացել է բռնքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է հայկական բռնցքամարտին ՝ այդ թվում առաջիկա ընտրություններին վերաբերող բազմաթիվ հարցեր: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը առաջիկա ընտրությունների հետ կապված ժամանակավորապես դադարեցրել է իր լիազորությունները, բայց ընտրություններին կմասնակցի միայն այն դեպքում, երբ պահպանվեն ԱԻԲԱ-ի բոլոր կանոնենները:
Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Կասյան փողոցի գյուղատնտեսական տոնավաճառի առևտրականները: Նրանք հայտարարել են, որ թաղապետարանի առևտրի բաժնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ չեն թույլատրել մուտք գործել տարածք՝ առաջարկելով առևտուրն իրականացնել մեկ այլ վայրում: Առևտրականները հայտարարել են,որ շուկան փակվելու դեպքում գյուղատնտեսական առնվազն 700 տնտեսություն կտուժի: Կառավարությունից հայտնել են, որ առաջիկայում տոնավաճառի աշխատակիցներին խնդրի լուծում կառաջարկեն:
ԿԳՄՍ նախարարության «Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի» նախագիծը բուռն քննարկումներ է առաջացրել: Հասարակությանն ու ոլորտի մասնագետներին վրդովվեցրել են հատկապես «Հայ գրականություն» առարկային վերաբերող փոփոխությունները: Նախագծով նախատեսվում է այդ առարկան վերանվանել «Գրականություն»: Չափորոշիչների մշակման հետևանքով ծրագրից դուրս են մնացել Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին,Ներսես Շնորհալին: Գրականագետ Դավիթ Գասպարյանը այս նախագիծը համարել է ամոթալի, իսկ Արքմենիկ Նիկողոսյանը աղմուկը ուռճացված է համարում: Մասնագետների կարծիքը մեկտեղել է Աիդա Կարապետյանը:
«Մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի վերաբերյալ: Վարչապետը վիրուսի տարածման դինամիկայի նվազում է արձանագրել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հունիսի 14-ից հետո առաջին անգամ մեր երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10 հազարից ցածր են: Փաշինյանը կոչ է արել շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և նշել, որ վարակման թվերը կրճատվում են՝ դիմակ կրելու կանոնները պահպանելու շնորհիվ:
Բարեկամ Ռուսատանում թշնամի ադրբեջանցիների պահվածքը մտահոգիչ է և խոսում է հայ-ռուսական հարաբերությունների կնճռոտ լինելու մասին: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահն անդրադարձել է Մոսկվայում հայերի դեմ թիրախային հարձակումներին, խոսել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին: Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ մեր երկրի ԱԳՆ-ի ապաշնորհ քաղաքականության պատճառով որևէ երկիր Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ հանդես չի եկել: Նա անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին:
Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, հայհոյելով ծեծի ենթարկել նրանց: Մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ձեռնամարտի բռնվել վարորդների հետ: Արձանագրվել է նաև դանակահարության դեպք, որի մասին «Էպիկենտրոն»-ին մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի հայերի միության աշխատակից Դավիթ Տոնոյանը: Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv