Items filtered by date: Ուրբաթ, 03 Մայիսի 2019
Ուրբաթ, 03 Մայիսի 2019 22:22

Էպիկենտրոն 03.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Մայրաքաղաքում մեկնարկել է «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնը: Հերթական անգամ Սարյան փողոցում են հավաքվել գինի արտադրող ընկերությունները, բազմաթիվ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ: Նախորդ տարիների համեմատ տաղավարներն ավելի մեծ են, փառատոնին են միացել նաև Սարյան փողոցում գտնվող տուն-թանգարանները:

Իրինա Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի մարզադպրոցում այսօր մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Մրցաշարին հետևել է նաև մարզաձևի ամենահայտնի հայ մարզիչներից մեկը՝ Ռաֆայել Հարությունյանը, ով բազմիցս տվել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ:

Ուրբաթ, 03 Մայիսի 2019 20:30

Անցուդարձ 03.05.2019

Published in Անցուդարձ

«Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշումն անհիմն է և որևէ կապ չունի նրան առաջադրված մեղադրանքի հետ»,-այսօր մեկնարկած կալանքի որոշման դեմ բողոքի քննության ժամանակ հայտարարել է Քոչարյանի պաշտպանը: Սամվել Խուդոյանը քննիչի և դատախազի գործողությունները համարել է ոչ իրավաչափ և բողոքարկել է գույքի վրա դրված կալանքի որոշումը: Պաշտպանը նաև ոչ իրավաչափ է համարել դատական ծախսերի համար բռնագանձված գումարն ու այն իրերի բռնագրավումը, որոնք ոչ մի կապ չունեն քրեական գործի հետ: Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց հետո, 2018թ-ի հուլիսի 30-ին, ՀՔԾ քննիչի որոշմամբ, Քոչարյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա, բացի թոշակից, կալանք է դրվել: Ո՞վ է վճարում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին, այն դեպքում, երբ նրա հաշիվների վրա կալանք է դրված:

«Հայաստանում ծառայությունների ոլորտը 2019-ի առաջին եռամսյակում գրանցել է ավելի քան 17 տոկոս տնտեսական աճ»,- հայտարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Սրա վրա հատկապես ազդել են ֆինանսական ծառայությունները. աճել են բանկերի, վարկային կազմակերպությունների ծառայությունների տրամադրումները: Զգալի աճ է եղել նաև զբոսաշրջային ոլորտում: Առաջին եռամսյակի արդյունքներին անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ որոշակիորեն նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը, բայց դա պայմանավորված է սեզոնային բնույթով: Թեպետ արտահանման ծավալները կրճատվել են, միևնույն է՝ Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ տարին կամփոփվի որոշակի աճով:

Պոլսո Հայոց պատրիարքի աթոռի համար երեք թեկնածու է պայքարում՝ երկուսը Թուրքիայից, մեկը Հայաստանից: Ո՞վ կարող է հավակնել այդ պաշտոնին՝ դժվարանում են կանխատեսել անգամ փորձագետները: Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանի կարծիքով՝ մեծ շանսեր ունի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, քանի որ Էրդողանի իշխանության հետ շատ մտերիմ հարաբերություններ ունի, իսկ ահա «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասում է, որ ապրիլի 24-ին արած հայտարարությունից հետո Աթեշյանը մեծ հիասթափություն է առաջացրել Ստամբուլի հայ համայնքի մոտ:

Հայ մամուլի արդի խնդիրներն են քննարկել ԶԼՄ-ների և խոսքի ազատության մոնիթորինգով զբաղվող մասնագետները: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծիք է հայտնել, որ տեղական մամուլը, նախորդ տարիների համեմատ, ավելի մեծ ազատություն ունի: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ արձանագրել է, որ 4-րդ իշխանության գործունեության ոլորտում օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն կա:

«Որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել»,- այսօր հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Նախարարը պարզաբանել է աղմուկ հանած թեմայի հետ իր առնչությունը և ասել, որ շարունակում է մտերիմ հարաբերություններ ունենալ Սանասարյանի հետ: Արսեն Թորոսյանն այսօր Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողում էր, որտեղ դրական եզրակացության է արժանացել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը մասնավորեցման ցանկից դուրս բերելու մասին նախագիծը: Իզաբելա Հովհաննիսյանն է պատմում:

Ուրբաթ, 03 Մայիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 03.05.2019

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։