Items filtered by date: Շաբաթ, 11 Մայիսի 2019
Շաբաթ, 11 Մայիսի 2019 22:00

Էպիկենտրոն 11.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 11 Մայիսի 2019 21:30

Ես կամ 11.05.2019 Արբի Ղարախանի

Published in Ես կամ
Շաբաթ, 11 Մայիսի 2019 20:10

Անցուդարձ 11.05.2019

Published in Անցուդարձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Այն ընթացել է մարզկենտրոն Գավառում: Համաժողովին մասնակցել է 110 գործարար, որոնցից 72-ը Հայաստան են ժամանել արտերկրից: Նպատակն էր մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: Միջոցառման մեկնարկին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հրապարակել է մարզի տնտեսական ցուցանիշները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին ու արտերկրում գործունեություն ծավալող գործարարներին կոչ է արել Հայաստանում ներդրումներ անելով հարստանալ ու հարստացնել երկիրը։

Մայիսի 12-ին լրանում է Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի 25 տարին: 1994 թվականի մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաքում ռուսական ուժերի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը մասնակցել է զինադադարի պայմանագրի կազմմանը, վերհիշել է գործընթացի մանրամասները, նաև անդրադարձել այսօրվա սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերի:

Արարատի մարզի տարբեր մարզադաշտերում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի ֆուտբոլի փոխանցիկ գավաթի խաղարկությունը: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է տարբեր տարիքային խմբի 90 թիմ , որոնք նախ խմբային, ապա օլիմպիական մրցակարգով կորոշեն հաղթողին ու մրցանակակիրներին:

Այսօր մի խումբ դպրոցականներ ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակում իրազեկման ակցիա են կազմակերպել՝ կոչ անելով վարորդներին ավելի զգոն լինել: Ակցիայի մասնակիցները բողոքել են, որ հանրային տրանսպորտում հաճախ ցածրորակ երաժշտություն է հնչում, վարորդները ծխում են, վարում արագ ու խախտումներով:

Վերջին շրջանում Ադրբեջանի ակտիվությունն այլ բնույթ է կրում: Թշնամին փոխել է մարտավարությունը և սահմանը լարված վիճակում պահելուց, առաջնագծի ու դիրքապահների ուղղությամբ կրակելուց բացի, կրակ է բացում նաև թիկունքում գտնվող օբյեկտների վրա: Հակառակորդը միաժամանակ ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքներ է իրականացնում առաջնագծում: Ադրբեջանն ակտիվ փուլ է մտցրել նաև զորավարժությունները՝ փոխելով դրանց մարտավարությունը: Ի տարբերություն նախորդների՝ վերջին զորավարժությունները կրում են հարձակողական բնույթ: Արցախի իշխանության ներկայացուցիչները փաստը մտահոգիչ են համարում, բայց նաև վստահեցնում են՝ Պաշտպանության Բանակն ու հայկական Զինված ուժերը պատրաստ են կանխել թշնամու ցանկացած ոտնձգություն և հասցնել արժանի հակահարված: Արցախից պատմում է մեր գործընկեր Արթուր Հակոբյանը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ, Երևանում բնակվող զինծառայողների 200-ից ավելի ծնողներ ու հարազատներ հերթական անգամ ուղևորվել են Արցախ՝ իրենց որդիներին այցելության: Հիմնադրամը յուրաքանչյուր զինվորի համար առաջին անհրաժեշտության պարագաներով համալրված փաթեթներ է պատրաստել, իսկ ծնողներին ապահովել են ճանապարհի սնունդով ու անհրաժեշտ այլ պարագաներով:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ, Երևանում բնակվող զինծառայողների 200-ից ավելի ծնողներ ու հարազատներ հերթական անգամ ուղևորվել են Արցախ՝ իրենց որդիներին այցելության: Հիմնադրամը յուրաքանչյուր զինվորի համար առաջին անհրաժեշտության պարագաներով համալրված փաթեթներ է պատրաստել, իսկ ծնողներին ապահովել են ճանապարհի սնունդով ու անհրաժեշտ այլ պարագաներով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։