Items filtered by date: Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019 22:01

Էպիկենտրոն 22.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականը այս գիշեր Ուկրաինայի Լուցկ քաղաքից վերադարձել է Հայաստան: Հաղթանակած ու հայրենիքի պատիվը բարձր պահած հայ մարզիկներին հայրենիքում դիմավորել են մեծ ոգևորությամբ: Մարզիկներին դիմավորելու էր եկել նաև սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը անչափ հաջող էր հանդես եկել աշխարհի առաջնությունում՝ թիմային հաշվարկում նվաճելով առաջին տեղը: 

Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019 20:30

Անցուդարձ 22.05.2019

Published in Անցուդարձ

Ազգային ժողովում բավական թեժ է անցել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի փոփոխության նախագծի քննարկումը: Այն խորհրդարան են ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Նախագծի նպատակն է հստակեցնել և առավել արդյունավետ դարձնել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի համակարգը, ինչպես նաև կանոնակարգել ազգային ֆեդերացիաների եւ հավաքական թիմերի կազմավորման գործողությունների հաջորդականությունը: Քննարկմանն անդրադարձ է կատարվել սպորտի ֆինանսավորմանը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հաջորդ նախագիծը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այն փոփոխություններ է նախատեսում ԳԱԱ-ի մասին օրենքում: Նիստում կառավարության ներկայացուցիչը հստակեցրել է հարցը, թե արդոք մտադրություն կա վաճառել ակադեմիայի շենքը:

ԱԱԾ-ն արձագանքել է Բագրատաշենի մաքսատանը արդեն մի քանի օր շարունակվող լարված իրավիճակին։ Առևտրականները, հիշեցնենք՝ պնդում են, որ Սահմանապահ զորքերի աշխատակիցները 5 օր շարունակ իրենց փակել են անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։ Քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ: Իսկ ահա ԱԱԾ-ն պարզել է հետևյալը. ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն» հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը: ԱԱԾ պարզաբանման մանրամասները՝ տեսանյութում:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ռեկտոր են ընտրել: Միակ թեկնածուի ընտությունը շատ թեժ է անցել: Նախ՝ թեկնածուի պաշտոնի համար դիմած մյուս երկու դիմորդներն են անվստահություն հայտնել նախարարությանը, ապա նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանի դեմ բողոքել են ուսանողները: Նրանք փակել են բուհի դուռն՝ արգելելով դուրս գալ խորհրդի անդամներին: Ցուցարարները պահանջել են, որ ռեկտորն ինքնաբացարկ հայտարարի, որպեսզի այլ թեկնածուներ էլ ներգրավվեն: Լուրեր են շրջանառվում, որ այս պաշտոնում առաջադրվելու ցանկություն է ունեցել Երևանի նախկին փոխքաղաքապետը:

Երևանի ավագանին այսօր հերթական նիստ էր գումարել: Ավագանու անդամները բուռն քննարկումներից հետո մերժել են Մաշտոցի պողոտան և Խորենացու փողոցը վերանվանելու առաջարկը: Փողոցների անվանումները փոխելու առաջարկը ներկայացրել էր «Լույս» խմբակցությունը:
Փողոցներից ո՞րը վերանվանվեց «սուրբ»՝ դիտեք տեսանյութում:

Խորհրդարանն այսօր կրկին քննարկել է ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանող, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա տուրք չսահմանող աղմկահարույց նախագիծը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն առաջարկել է 22 հազար դրամի փոխարեն ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետտուրք ` հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար, իսկ ցեմենտի հումքը` կլինկերը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ներկայացված նախագծով Հայաստան կներմուծվի առանց տուրքի: Նախագծի վերաբերյալ մտահոգություն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Ներմուծվող ցեմենտի տուրքի նվազեցումը կվտանգի ներքին արտադրողի գործունեությունը, ինչը կհանգեցնի գործազրկության աճի:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սայթաքումներից է աշխատողների կողմից կաշառք վերցնելը»,- այսօր խոստովանել է կառույցի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա ամփոփել է հետհեղափոխական մեկ տարին: Ավետիսյանը նշել է, որ անցնող տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել ամենալուրջ խնդիրներից մեկը՝ կադրերի պակասը, լրացնելու ուղղությամբ: Ագրարային համալսարանի համար վերջին սերնդի տեխնիկայով կահավորվել է երեք լաբորատորիա: Իրականացվել է 490 ստուգում և 366 դիտարկում, կայացվել են որոշ ընկերությունների արտադրանքի իրացումը կասեցնելու, արգելելու, շուկայից հետ կանչելու որոշումներ:

Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 22.05.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։