Հաշված ամիսներ ու մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ու Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի բնակիչները կկարողանան իրենց աղոթքն առ Աստված հղել նորակառույց եկեղեցիներում: Երբևէ սեփական եկեղեցին չունեցած բնակիչների տասնամյակների երազանքը կյանքի է կոչվում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Նոր Հաճնի Ամենափրկիչ և Նուբարաշենի եկեղեցիներում այսօր տեղադրվել են զանգերը:
Հուլիսի 31-ից մեկնարկել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ հոբելյանական բանակումը, որին մասնակցում է աշխարհի մոտ 20 երկրի ավելի քան 800 երիտասարդ: Համահայկական սկաուտական հավաքի մասնակիցները մինչև օգոստոսի 9-ը հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ հայրենի երկրի պատմամշակութային արժեքներին, այլև նոր կապեր ու ծանոթություններ ձեռք բերել: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով՝ բանակումի բոլոր մասնակիցները համախմբվել են մեկ հարկի ներքո ու միասնաբար կիսել հայրենիքում հյուրընկալվելու բերկրանքը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv